Էն որ Հին Երևանը քար ու քանդ էին անում, Ու՞ր էիք, այ բնիկ երևանցիներ․․․ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի կոշտ անդրադարձը

Հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագիծը,

որով նախատեսվում է գույքահարկի ավելացում 2021 թվականի հունվարից։ Այս նախագիծը մարդկանց դժգոհությունների պատճառ է դարձել։ Ազգային ժողովի պատգամավոր Արփի Դավոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․

«Էն որ Հին Երևանը քար ու քանդ էին անում, ներկայիս Հյուսիսային պողոտայի հին տներից մարդկանց քաշքշելով հանում, տներն էլ նրանց աչքի առաջ քանդում՝ մարդկային ճակատագրեր խեղելով, էս բնիկները բա ինչի՞ իրենց բներից դուրս չէին գալիս։

Հա, բնիկները բներում էին պատսպարվել։ Ու՞ր էիք, այ բնիկ երևանցիներ, ինչու՞ էիք լռում, թե շատերդ որպես լռելու գին այսօրվա բնիկության թղթերն էիք դզում֊ փչում։

Ես ծնվել եմ Ստեփանավանում, բայց որքան ստեփանավանցի եմ, այնքան գորիսեցի եմ, այնքան արարատցի եւ աբովյանցի եմ, մի այդքան էլ դիլիջանցի ու եղեգնաձորցի» #հայաստանցի #ԿրիրԴիմակ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *