Այդպիսի խոսք կա… եթե ուզում ես ճանաչել մարդուն, նրա էությունը, ուրեմն․․․ Արմեն Դանիելյանի չափազանց կոշտ և դիպուկ գրառումը Միքայել Մինասյանի մասին

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակուն “Ստի վերջը” խորագրով, որտեղ իր խելքով պարսավում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Սակայն օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանքեց նրա հայտարարություններին և ԱԺ ամբիոնից հնչեցրեց՝ “Տո հլը դու դուրս արի կուխնյայից, նոր ուրիշներին ֆեյսբուքյից դուրս գալու գակու խորհուրդներ տուր” ։

Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այդպիսի խոսք կա… եթե ցանկանում ես ճանաչել մարդուն, նրա էությունը, տուր նրան իշխանություն ու փող եւ ճանաչիր նրան: Այս էմպիրիկ- ճանաչողական տարբերակը կիրառելի է ցանկացած մարդու ու ցանկացած իշխանության պարագայում…

Պարզվեց, սակայն, որ եթե ցանկանում ես առավել իրական ճանաչել մարդու ով լինելը, նրա բուն բնույթը, զրկիր մարդուն իշխանությունից ու փողից ու ճանաչիր նրան:

Հ.Գ. Միշիկ Մերժովնան բացահայտեց իր ողջ էությունն ու բնույթը… իրապես մեծ դժբախտություն է այս տղայի նման փեսա ունենալը… փաստորեն ճիշտ են ասում, որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *