Թվում էր՝ էս թեման փակվել է, բայց․․․ Նարին Փայլակյանի ուշագրավ գրառումը

Նարին Փայլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թվում էր՝ էս թեման փակվել է … ու լավից վատից բոլորն էլ հասկացան, թե վարչապետը ինչու է անդիմակ քաղաքացիների նկարները էջում հրապարակում։ Բայց չէ , արի ու տես որ կրքերը դեռ բորբոքվում են, և ով պարապ է ու քսանչորս ժամ անտեր ու դուս կոմպի դեմը գցած վարչապետ ա քրքրում … Հատուկ կարծիք ”անհատուկ” մարդկանց համար ։

Ուրեմն ասեմ, որ թքած ունեմ թե առանց դիմակ մետրոյի մեջ բազմած արարածն ում քույրն է, ու ընդհանրապես վարչապետի էջում հրապարակված առանց դիմակ արարածներից ով` ով է ։ Վարչապետը ճիշտ է արել ու դեռ քիչ է արել ։ Պետք ա էդ առանց դիմակ ֆռֆռացող մարդկանց նկարներով պաստառներ սարքել ու փակցնել ամենուր , վրան էլ գրել.

”Զգույշացեք այս կենդանիներից։ Սրանք մարդկային լեզու չեն հասկանում, սրանք վարակի աղբյուր են, վարակ են տարածում”։ Ու թող էդ անդիմակ կենդանիների, հատկապես` էն լավ աղջկա լավ ախպերները ամոթից մեռնեն, որ իրենց հարազատը, էն զիբիլի կռիսի կամ դառմայեդ գևորի հետ նույն հարթության վրա են ։

Լավ ախպերը, եթե ինքն էլ քրոջ պես դառմայեդ չի ու էնքան թասիբ ունի, որ նեղվել ա քրոջ նկարը հրապարակելուց ,նախ տանը քրոջն ու իր հարազատին կբացատրեր, որ օրենքը բոլորի համար է …ու ինչու պետք է պարտադիր դիմակ կրել ։ Շատ կուզեմ էդ լավ տղերքի դեմքը տեսնել, երբ իրենց առանց դիմակ, վարակ տարածող քույրը կվարակի իրենց ծնողներին, տատիկ պապիկներին,

կցանկանամ նայել դրանց աչքերին երբ կհասկանան, որ իրենց անպատասխանատու, լավ քրոջ պատճառով ինչ որ մի անմեղ մարդ մե ռավ ։ Եթե էդ լավ ախպերն ու լավ տղեն էսքանը չեն հասկացել, ուրեմն իրենց վրա էլ թքած ունեմ ։ ”Ապրանքիդ տիրություն արա, հարևանին էլ գող մի ասա ”։ Նկարողն էլ է լավ արել, տարածողն էլ, թքող մրողն էլ։ Մի փորձեք` ”պապեն ավելի պապական լինել ”։ Կա’ պանդեմիան ,կա’ արտակարգ դրություն ,կա’ օրենք …

ու ցանկացած մեկը ով չի ենթարկվում, ով թքած ունի ուրիշ կյանքերի վրա, արժանի է համամարդկային պարսավանքի … Եթե մեկը թքած ունի իմ ու կողքինների առողջության վրա ,ուրեմն ես էլ լիարժեք իրավունք ունեմ թքած ունենալու, թե ինքը ում քույրն ու հարազատն է ։ #Կրիր_դիմակ, եթե մարդ ես ։Կենդանիները կարող են չանհանգստանալ ։
Նարին Փայլակյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *