Վերջապես ես ողջ խորությամբ հասկացա, թե ինչ է նշանակում «ԲՈՐՇԵԼ» արտահայտությունը․․․ Հակոբ Ռուբինյանի կոշտ անդրադարձը Միքայել Մինասյանին

Հակոբ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վերջապես ես ողջ խորությամբ հասկացա, թե ինչ է նշանակում «ԲՈՐՇԵԼ» արտահայտությունը… Ընկերներիցս մեկն ինձ ուղարկեց հայտնի տեսանյութը այդ «քաղաքական խոհարարի» մտավոր ունակությունների մասին որոշակի կասկած հայտնելով…

Դիտելուց հետո իմ մոտ այդ կապակցությամբ որևէ կասկած չառաջացավ: Պետք չէ հոգեթերապեվտ կամ հոգեբուժ լինել դիագնոզելու համար նման սրացումները: Փոխարենը կասկածներ առաջացան բոլոր այն մարդկանց մտավոր ունակությունների վերաբերյալ, ովքեր ժամանակին նրան նշանակել են պետական և դիվանագիտական բարձր պաշտոնների:

Սույն պարոնին անձամբ ճանաչելու ոչ երջանկությունը, ոչ էլ դժբախտությունը չեմ ունեցել: Հեռակա կարգով ենթադրել եմ, որ նա ունի մտավոր բարձր կարողություններ, կազմակերպչական ու գործարար տաղանդ և այլն: Ավա՜ղ, ինչպիսի հիասթափություն:

Դիտելով, թե ինչպես է նա ուղտով խառնում «կառտոլն» ու «քյալամը» ակնհայտ է դառնում, որ նա բացարձակապես զուրկ է երևակայությունից, գտնվում է մտավոր զարգացման նախադպրոցական փուլում, ունի բազմաթիվ թաքուն և անթաքույց կոմպլեքսներ…

Ամենատխուրն այն է, որ այս ամենը չի գիտակցում ու համոզված է, որ չափազանց օրիգինալ և կրեատիվ բան է անում: Հետաքրքիր է, երբ զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը խորհրդակցությունների ժամանակ արջուկներ, նապաստակներ ու աղվեսիկներ օգտագործու՞մ էր… Չգիտեմ, սակայն չեմ զարմանա, եթե պարզվի, որ՝ այո: Բայց զարմանում եմ, երբ այս մարազմը մարդիկ տարածում են լրջորեն, երբեմն էլ մեկնաբանում են, որ նա է Հայաստանի ու հայ ժողովրդի միակ փրկությունն ու ապագան:

Հետգրություն. ես չեմ խոսում նրա վերլուծությունների, համեմատությունների և նկարագրությունների մասին, որովհետև մասնագիտությամբ լրագրող և վերլուծաբան եմ, ոչ թե հոգեբուժ… Հետևություն. «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն»…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *