Մի թիքյա պետության մեջ բնիկ ու եկվոր խաղացնելը մի տեսակ շատ տարօրինակ ա, երբ․․․ Աշոտ Ասատրյանի անդրադարձը գույքահարկի թանկացման մասին

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող գույքահարկի թեմային, գրառում է կատարել.

«Մի թիքյա պետության մեջ բնիկ ու եկվոր խաղացնելը մի տեսակ շատ տարօրինակ ա, երբ Ագարակից մինչև Բագրատաշենի մաքսային տերմինալ ընդամենը մոտ 458

կիլոմետր է ու ահավոր դժվար է հարյուր կիլոմետրի վրա բնակավայր փոխածին ասել եկվոր, իսկ պապուց, բախտի բերմամբ, ժառանգություն ստացածին բնիկ:

Ու վերջին տարիներին նման քննարկումները ու հատկապես այս մի թիքյա հողի վրա գոյատևող ժողովրդին «ցի»-երով քննարկելը ապացուցում է այն, որ մեր շարքերում կան մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ կարողություններ ունեն ցանկացած թեմայի բուն իմաստը շեղելու եւ այդ ամենի մակարդակը ցածրացնելու:

Խոսքը Հայաստանի Հանրապետությունում ընդունվող օրենքի վերաբերյալ է, որ պետք է քննարկել եւ ըմբռնել, բողոքել ու հիանալ, հենց օրենքը, սակայն չէ՝ մենք հարյուր կիլոմետրի վրա բնիկ ու եկվոր ենք ման գալիս:»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *