Սերժի ծնունդը ես 2013-ին եմ շնորհավորել, որից հետո…». Ինչ են զգուշացրել նախագահի ծննդյան օրվա կապակցությամբ գրառում արած դերասանին

Ռեժիսոր, դերասան, Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է. «Ես Սերժի ծնունդը 2013թվականին եմ շնորհավորել, որից այնուհետև մի պետական պաշտոնյա, միայն իմ լավը ցանկանալով (անունը չեմ տա, քանի որ մոտիկ մшրդ էր), հատուկ եկավ ինձ տեսնելու և զգուշացրեց, որ ինձ զուսպ պшհեմ, թե չէ գլուխս կուտեն»։

Գրառումը՝ ստորև. «Ծնունդդ շնորհավոր Մեծարգո Պարոն Նախագահ!!! Մաղթում եմ Ձեզ, որ փոխվեք 180 աստիճանով ու զարգացնեք այս փոքրիկ հողակտորը, որը չզարգացնելը պարզապես ամոթ է: Որ պատմության մեջ մնաք որպես ազգի կողմից սիրված գործիչ, այլ ոչ թե այն վիճակին,

ինչպիսին այսօր եք: Որ կանխեք այսօրվա 21-րդ դարի համար աննախադեպ արտագաղթը, քաղաքացիների կյանքը դարձնեք անհոգ, այսինքն մարդիկ կարողնան աշխատել, ռեալիզացնել իրենց ու ապրել իրենց երկրում: Որ երկրում գնահատվեն իրական գիտնականները և մշակույթի

գործիչները, ոչ թե նրանք, ովքեր լավագույն վարպետն են հետույքաբնակության ասպարեզում ու ապրում են այդպես առանց ամաչելու ու հայացքները խոնարհելու: Որ հայ զինվորը հպարտանա իր համազգեստով: Որ մարդիկ

ապրեն արդարության մթնոլորտի մեջ: Որ ոչ ոք մյուսի բիզնեսում փայ չմտնի: Որ մենք ունենանք հայրենասեր վարչապետ: Որ, Որ, որ…
P.S. Մաղթում եմ առողջություն, ընտանեկան երջանկություն ու շատ և շատ բարիքներ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *