Դուք ռուսամետ չեք, դուք Ռուսաստանի ներկայիս ռեժիմի ստրուկներն եք, որովհետև…Կառլոս Ռաիսյանի կոշտ գրառումը

Կառլոս Ռաիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Ով շուտ արթնացավ ռուսներին հայերից պաշտպանեց : Թե բա ՝ ո՞նց կարելի է , բա էդ անելու բա՞ն ա : Ամբողջ խնդիրն էլ էն ա , որ Հանրայինը Ալեքսեյ Նավալնիին է ցույց տվել : Էդ խեղճ մարդուն էլ անկապ և առանց հիմքերի

ոտքի տակ քցին , քր ֆին , հային թշնամի հանին :
Տեսնում են , որ Հայաստանի Հանրապետությունը քիչ-քիչ ազատ , ինքնիշխան պետություն է դառնում աչքերի դեմը մթնում է : Անմիջապես դարավոր բարեկամություն և եղբայրությունն են հիշում , հիշում ու փորձում դրա ներքո մեզ նորից ռսի գիրկը քցեն :

Իսկ առավել զզվելի է , երբ ռուսներին հայերից հայերն են պաշտպանում : Ռուսներին ով , ինչ է արել , որ պաշտպանու՞մ եք : Մեր Հանրայինը պարզապես հնարավորինս օբյեկտիվ լուսաբանել է : Հեչ այ սենց վայնասուն չի լսվում , երբ Հանրայինը ասենք ՝ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի

ընդդիմությանն ա լուսաբանում կամ նրանց կարծիքը ներկայացնում քաղաքական գործընթացների ընթացքում : Դուք ռուսամետ չեք , դուք Ռուսաստանի ներկայիս ռեժիմի ստրուկներն եք , որովհետև այնտեղի ռեժիմը ձեր սրտով է ,

դուք էլ էիք երազում , որ ՀՀ-ում էլ այդպես լինի , պարզապես Հայաստանի ժողովուրդը մերժել է ու , առհասարակ , անհրաժեշտություն չկա ոչ ոքի պաշտպանելու , քանի որ ոչ ոք չի էլ հարձակվել : Հ.Գ. Հանրայինին հալալ է :

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *