Նրանք ժողովրդին պատուհասած դժբախտությունը օգտագործել եւ օգտագործում են իրենց քաղաքական ու անձնական շահը սպասարկելու համար․․․ Լյովա Եղիազարյանի անդրադարձը

Հիշեցնենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում շարունակում է լարված մնալ, և ընդդիմությունը ոչ մի կերպ չի ցանկանում իր օգնությունը ցուցաբերել ներկայիս իշխանություններին։

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի նախաձեռնությամբ Ազգային ժողովում կստեղծվի քննիչ հանձնաժողով համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը ստուգելու համար:

Քաղաքական ու իրավական առումով հասկանալի է «ընդդիմության» քայլը, իսկ բարոյականության առումով՝ անհասկանալի ու անընդունելի: Ի սկզբանե պայքարում էին արտակարգ դրություն մտցնելու դեմ,

այն որակելով հակասահմանադրական, անխնա քննադատում էին միջոցառումները, ամբոխահաճո հայտարարություններով քաղաքացիներին լարում էին կառավարության դեմ, անվստահություն սերմանում: Չլսվեց նրանց ձայնը ժողովրդին համախմբելու կոչով, պատգամավորները ցուցադրաբար հրաժարվում էին դիմակ կրելուց, չհանդիպեցին ժողովրդի հետ, ոգևորիչ խոսք այդպես էլ չհնչեց:

Նրանք ժողովրդին պատուհասած դժբախտությունը օգտագործել եւ օգտագործում են իրենց քաղաքական ու անձնական շահը սպասարկելու համար: Ժողովրդի հիշողությունը կարճ չէ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *