Շատ քչերը գիտեն՝ «Women’s club»-ի Վահե Զիրոյանը մասնակցել է «The Voice» նախագծին․․․Վայելեք Վահեի աննկարագրելի կատարումը

Վահե Զիրոյան, հայազգի դերասան, արվեստագետ:

Ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում, Զիրոյանների ընտանիքում։ 1997 թվականից հաճախել է Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը: 1 տարի հետո ՝ 1998 թ.-ին ընդունվել, 2004 թ.-ին ավարտել է Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի դհոլ, դաշնամուր բաժինները։

2007 թվականին միջնակարգ ուսուցման ավարտից հետո միանգամից աշխատանքի է անցնել որպես խոհարար։ Մեկ տարի հետո՝ 2008 թվականին ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Այնուհետև 2009 թվականին խաղացել է ՈՒՀԱ-ում (Ուրախների և հնարամիտների ակումբ),

որում հաջողություններ գրանցելուց հետո համագործակցել է «32 ատամ» ակումբի հետ: Հենց այստեղից էլ սկսվեց երիտասարդ արվեստագետի կինոկարիերան։ 2012 թվականին ընդունվել է Երևանի Պետական կամերային թատրոն որպես դերասան: Չնայած նրան, որ արվեստագետի հակումը դեպի երաժշտություն սկիզբ է առել դեռևս մանկուց,

այն իր ուրույն տեղն ունեցավ 2014 թվականին, երբ քսաներեքամյա Վահեն իր մասնակցությունն ունեցավ «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծում, ուր ակնհայտ ձայնային տվյալները նրան հասցրին մինչև նոկաուտ փուլ

Տեսանյութը դիտեք ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *