Չէ, չեղա՜վ Նաիրա Զոհրաբյան… Հայրենիք չեն լքում, դուրս են գալիս հայրենիքը հոշոտողների դեմ… Ռուզան Ասատրյանի դիպուկ արձագանքը

Ռուզան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Չեղա՜վ Նաիրա Զոհրաբյան… Հայրենիք չեն լքում, դուրս են գալիս հայրենիքն հոշոտողների դեմ… Ռուզան Ասատրյանի դիպուկ արձագանքը ՉԵՂԱ՜Վ, ՉԵՂԱՎ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ… /Ներողություն եմ խնդրում Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից/ Անկեղծ ասած՝ չէի պատկերացնում, որ տարիների փորձ ունեցող քաղաքական գործիչը այս բարդ ժամանակներում, երբ օդ ու ջրի նման ամրապնդել եւ համախմբել է պետք աշխարհի ամբողջ հայությանը, նման կոպիտ արտահայտությամբ հանդես կգար Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցների մասին:

Մենք պատճառը վերացնող ազգից վաղուց ենք վերածվել հետևանքը հարթեցնողների ու դժբախտաբար, որն էլ եղել է տարիներ շարունակ ազգի զարգացումն արգելակող բուն հանգանանքը ու ցավոք, այսօր էլ այն շարունակվում է: Հայ ժողովրդի նոր եւ ծավալուն արտագաղթը, հարգելի Նաիրա, այն ,,Սպիտակ եղեռնի,, ներկայությունն էր, որի վերաբերյալ ժամանակին ակնարկել էր Պարույր Սևակը: Ինչ է նշանակում ,,լափի համար են հեռացել հայրենիքից,,..

Դուք գիտեք, որ շների կերակրամանին լափաման են ասում, իհարկե գիտեք…. Ձեզ հայտնի է նաև, որ կա մարդկային հոգեբանություն, այն է ՝ հաղթանակից հետո հայրենիք չեն լքում, սակայն երկիրը դատարկվեց՝ շարունակաբար ու մեր դժբախտ հայրենակիցները հեռացան ոչ թե մի կտոր հացի համար, քանի որ հայ ժողովուրդը, իսկապես քարից հաց քամելով էլ կպահեր իր ընտանիքը: Մի մոռացեք, որ հայոց պատմության ամբողջ ընթացքում մեղվի աշխատասիրություն ունեցող հայը երբեք սոցիալական

բունտ չի բարձրացրել, դա հայի պատվին վայել չէ, քանի որ նա ստեղծող արարող է ի բնե… Բայց շեն ու հարուստ գործարանները փակեցին ու մետաղի լոմի վերածելով ուղարկեցին Պարսկաստան, կապեցին հայի ձեռքերը, նրան դարձնելով գործազուրկ: Երկրաշարժի ու պատերազմի մեջ ընկղմված ազգը կտրոնով հաց էր գնում, սակայն չէր լքում Հայրենիքը: Պատերազմի ավարտից հետո, աշխատատեղը կորցրած հայն հավատաց իր հաղթանակին ու հաղթանակ բերողներին, բայց պատերազմի թալանից բիրդանաղա դարձածները, խլեցին նրա հողը, կնոջը, որդուն, տունը. ունեցվածքը…

դատ ու դատարաններն էլ բռնում էին միայն ունևորների ձեռքերը, իր հայրենիքում կողոպտված, անտարբերության ու արհամարանքի ենթարկված, մուտքերի մոտ սպա նված, պատերազմի դաշտում թիկունքից զար կված, ծառայության ժամանակ սպա նված որդու կո ստի ցավն անհաղթահարելի դարձավ այն տեսակի՝ օրվա հաց չվաստակող հայի համար, որն ամաչում էր նայել իր դալկացած զավակների աչքերին, ողբամ քեզ, նվաստացած

հայ, որ ընկար աշխարհի դռները՝ այն մտածելակերպով, որ երբ,, ցորենը դառնա քանց մասուր մը և գարին՝ քանց ընկույզ մը, անպայման վերադառնալու ես Հայաստան…. Ափսո՜ս, ձեր սկզբունքայնությանը հավատում էի… Ազնիվ մշեցի հայրս ասում էր.,, Ելնի հերսը՝ կտրի գլուխ, իջնի հերսը, չի գտնի գլուխ,, Վերջում ավելացնեմ՝ Հայրենիք չեն լքում, դուրս են գալիս հայրենիքն հոշոտողների դեմ, անարդարությունների դեմ ու շենացնում են սեփական երկիրը, քանզի երկրի հարստության տերն ազգն է…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *