Նշենք, որ թավշյա հեղափոխութունից հետո Արթուր Վանեցյանը նշանակվեց ԱԱԾ պետ, սակայն շատ չանցած, բացահայտելով իր իրական դեմքը՝ զրկվեց իր պաշտոնից։
Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․ Դուք ու ձեր թիմակիցները համերաշխությունից եք խոսում դու՜, որ ուսադիրներդ վաճառեցիր երեսուն արծաթով։
Դու՜, որ կարողացար ներքին համաձայնությունների շնորհիվ թալանչիներին փախցնել մեր երկրից։ Դու՜, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գաղտնի հանդիպում ունեցար Գագիկ Խաչատրյանի հետ և երաշխիքիներ տվեցիր, որ գա Հայաստան չի կրի իր պատիժը։
Դու՜, որ նախկին ռեժիմի մութ գործերը կազմակերպողներից ես եղել։ Այժմ եկել ես ու մտահոգ երկրացի ես խաղում՞։ Ախր այ դրսի ուժերի կողմից ֆինանսավորվող պրոեկտ դու ու քո
թիմը մեր երկրի ու պետութայն խարանն եք։ Քեզ մեր քաղաքացին նմանեցնում է Դավիթ Շահնազարյանի և Գուրգեն Եղիազարյանի հետ։