Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սերժ Սարգսյանը մոգական ուժ ունի մարդկանց փչացնելու եւ դեն նետելու… էդ առումով ժամանակին “հաջողակ էր”, բայց բանջարանաբոստանային “ազնվագույն” մշակաբույս համարվող խիյարը ցույց տվեց իր “թարս աճելու” խասյաթը՝ “վրեժխնդիր լինելով” իրեն պատեհ֊անպատեհ ծաղրող Սերժին…
Կյանքը ցույց տվեց, որ Սերժն ամեն գնով (անգամ մարդաս պանության) կարող էր “դառնալ” նախագահ, սակայն ոչ երբեք լավ ընկեր… Իր ճանապարհին նա “հոշոտել է” ամեն ինչ ու բոլորին, զբաղվել է “քաղաքական թրաֆիքինգով” և քցել ամենամտերիմներին…
Մի դեպքում “դատարկ տաշտակի առաջ թողեց” իր վաղեմի ընկերոջը, նրան դարձնելով “երիտասարդ թոշակառու”, մեկ ուրիշ դեպքում էլ “վրեժխնդիր եղավ” Անդրանիկ Մարգարյանին՝ հոկտեմբերի 27֊ից հետո իր հրաժարականը պահանջելու համար…
Հ.Գ. Այն, ինչի մեջ մեղադրվում էր Տարոն Մարգարյանը, այդ ամենի անմիջական պատասխանատուն հենց Սերժ Սարգսյանն է… Մարդը ստորության ինչպիսի աստիճան պետք է ունենա, որ “իր ընկերոջ” զավակին ներքաշի կեղտի մեջ՝ քաջ գիտակցելով, որ վաղ, թե ուշ պատասխանատվությունն ընկնելու է հենց Տարոնի վրա… այ քեզ մոգական ուժ… այ քեզ ողբերգություն…