Բոլորին հայտնի է , որ օդային հաղորդակցությունը գրեթե ամբողջությամբ դադարեցված է նաև Հայաստանում: Երբեմնի մարդաշատ Զվարթնոց օդանավակայանում այս օրերին լռություն է տիրում:
Լռությունն այդ երբեմն խախտվում է պարբերաբար կազմակերպվող հատուկ թռիչների պատճառով, որոնք սակայն հազվադեպ են լինում և իրականացվում են բացառապես մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու նպատակով:
Հայաստանում ու Հայաստանի սահմաններից դուրս հազարավոր մարդիկ անհամբեր սպասում են Կառավարությունից և հատկապես փովարչապետ Տիգրան Ավինյանից մի լավ լուրի, թեպետ իրավիճակի վերաբերյալ պատմող վիճակագրական թվերն ուրիշ բան են ասում:
Երեկ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույց եղավ , որին չնայած առողջական վիճակին մասնակցում էր նաև վարչապետը: Ճեպազրույցին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց , որ շուտով կքննարկեն նաև այն հարցերը , որոնք վերաբերում են զբոսաշրջությանը ու հետևաբար՝ օդային հաղորդակցության վերաբացմանը:
Պարետը հայտնեց հնարավոր վերաբացման ժամանակաշրջանը, այն է հուլիսի կեսերին: Ավինյանը նշեց նաև , որ օդային սահմանը վերաբացելու դեպքում մշակվելու են անպայման համապատասխան կանոններ, որոնք ուղղված են լինելու թռիչքների ընթացքում վիրուսի չտարածմանը, անվտանգության պահպանմանը :