Ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Բեգլարյանն իր էջում հետևյալ գրառումն է կատարել. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Զոհրաբյան Նաիրային իր վերջին ելույթի համար, ուր վերջինս աշխարհասփյուռ հայությանը կոչեց ԲՈ ՄԺԵՐ և մի պատառ լա փի համար սեփական հայրենիքից փախածներ։ Եվ ասեմ թե ինչու։
Նաիրա Զոհրաբյանը մասնшվոր անձ չէ, այլ քաղաքական կուսակցության բարձրшստիճան պաշտոնյա։ Նրա արված արտահայտություններն ու հայտարարությունները փաստում ու բացահայտում են ԲՀԿ խմբակցության ներքին մշակույթը և իրավական ու բարոյական արժեքները։
Նա իր արած հայտարարությունով մեծ անդունդ բաց արեց իր ու իր Խմբակցության և ազգի միջև, բացեց այն անձանց աչքերը, ովքեր որևիցէ համակրանք ունեին իր կուսակցության նկատմամբ, և բացահայտեց այն ատելությունը, որն իր կուսակցությունը տածում է հայերի նկատմամբ։
ԲՀԿ-ին պետք չեն հայերը, նրանց Անհրաժեշտ են հայերի ներքին ու արտաքին ռեսուրսները, որ կորզեն ու էլ ավել հարստանան։ Այս պահով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտնվեց Թա լեաթ, Էն վեր, ու Ջե մալ փա շաների հետ նույն
շարքում։ Շնորհակալություն, որ ինքնաբացահայտվեցիք։ Չեն էլ ընդունվում ներողությունները, որովհետև հայ ազգը ձեր պես ղազագրեր չի գրել ու չի գրի, և նրան հնարավոր չէ առնել։ Դուք սեփական ձեռքերով հանեցիք ձեր ու ձեր կուսակցության աչքը։ Շարունшկեք նույն ոգով։