«Ռոբերտ Քոչարյանը սպորտային իր տեսակով շատ համառ տեսակ է, ինքը կարող էր շատ լավ սպոր տսմեն լինել, սակայն քաղաքական գործիչ` ոչ»,- «Առաջին լրատվական»-ի եթերի ընթացքում ասել է
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:Քաղաքական գործիչը կասկածի տակ է դնում այն հանգամանքը, որ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվելու համար Ռոբերտ Քոչարյանը չուներ
բավարար փող. «Այս իրավիճակում ձևացնել, թե փող ես հավաքում, անգամ զավակներդ իրենց տունը գրավ են դնում, դրսից անձիք գումար են տալիս, որ դու 1-2 շաբաթ լողավազանում լողանաս, կներեք,
սակայն լուրջ ինքնասիրություն ունեցող, պատիվ-հարգանք, արժանապատվություն ունեցող անձի պահվածք չէ դա, առավել ևս` քաղաքական գործչի»,- ասել է Արամ Սարգսյանը: Հարցին, թե արդյոք ինքն այն
կարծիքին է, որ Ռոբերտ Քոչարյանը լողավազանում երկար չի մնա, Արամ Սարգսյանը նշել է. «Ռոբերտ Քոչարյանի` այդ տարիներին ծավալած գործունեությունը անկասկած տանելու է նրան, որ ինքը դա տվելու է: Ես վստահ եմ դրանում»: