«Այսքանից հետո Սահմանադրական դատարան մտնելու երե՞ս ես ունենալու. քեզ թվում է՝ Հայաստանի քաղաքացին դա քեզ ներելո՞ւ է». Արման Բաբաջանյանի կոշտ գրառումը
Նախ նշենք, որ Սահմանադրական դատարանի անդամներին փոխելու որոշում կայացվեց, որի համար պայքարը սկսվել էր դեռևս շատ վաղուց։ Տարիներ շարունակ դատական համակարգը եղել է կոռումպացված, սակայն դատավորները շարունակում են պայքարել հանուն
իրենց պաշտոնի։ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 08/07/2020-ի մամլո հաղորդագրություն Գյուլումյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով.
«Չորս դիմողները միջնորդել են Եվրոպական դատարանին՝ կարգադրել Հայաստանի կառավարությանը՝ կասեցնել սահմանադրական փոփոխությունների (այսինքն՝ Սահմանադրության) պահանջները ու պահպանել իրենց պաշտոնները»:
Հրա՛յր, այսքանից հետո Սահմանադրական դատարան մտնելու երես ես ունենալո՞ւ։ Պաշտոնդ պահպանելու համար դիմում ես Հայաստանի Սահմանադրության գործողությունը կասեցնելու պահանջով, ու քեզ թվում է, թե Հայաստանի քաղաքացին դա քեզ ներելո՞ւ է»։