Հայաստանի քաղաքացիներն Արագածի սեգ կատարից թքած ունեն ձեր խորհուրդների վրա․․․ Լիզա Ճաղարյանի ջախջախիչ ապտակը նախկիններին
Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ախ, ՀՀԿ-ական և վանեցյանական Արսեն Բաբայանը գտել է իրենց և ներկա իշխանության տարբերությունը։
Պարզվում է, որ իրենք խորհուրդներ են տալիս այս իշխանությանը, իսկ նրանք չեն հետևում իրենց խորհուրդներին։ Ա՛յ, իրենք շուտվանից են ասել, որ պետք է դիմակներ հագնել, բա՞։
Պարոն Արսեն Բաբայան, էդպես լավ խորհուրդ տվող էիք, ռոբասերժիկական ձեր տերերին ժամանակին խորհուրդներ տայիք, որ չթալանեին, չսպ անեին, չհաԲ ռգեին, կազինոներում միլիոններ չպարտվեին, «Հայաստան» հիմնադրամի փողերով ղումարբազություն չանեին,
դղյակներ չկառուցեին… Էլի ասե՞մ, թե էսքանը հերիք է։ Իսկ նախկիններիդ մի խորհուրդ տվող չկա՞, որ ձեններդ կտրեք վերջապես, քանի որ Հայաստանի քաղաքացիներն Արագածի սեգ կատարից թքած ունեն ձեր խորհուրդների վրա»։