Միտինգ չեմ անում էս աղետալի պահին, այլ մեքենաս լվացել տաքսի եմ քշում… Դերասան Մանվել Խաչատրյանը կոչով դիմել է կոլեգաներին

Դերասան Մանվել Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
Հարգելի ( սիրելի շատ տաղանդաշատ կոլեգաներ, ոչ մեկի չնեղացնելով խնդրում եմ համբերություն ունեցեք , ճիշտ գնահատեք պահը,

կորոնավիրուսյան վարակը աղետ է, ոչ մեկ իր հոպարի տանից չի բերել վիրուսը։ իսկ աղետի պայմանների ժամանակ բողոքի ակցիա անելը կարծում եմ վնասարար է մեր պետության ապագայի համար, ես էլ աղետի պատճառով զրկվել եմ մի քանի գործից,

ինքս էլ վարձով եմ բնակվում (սակայն 55 հազարանոց համեստ բնակարանում, ոչ թէ 150 հազարում) ու էս աղետալի պահին միտինգ չեմ անում, այլ ավտոմեքենաս լվացել տաքսի եմ քշում) կներեք Սակայն ոչ մեկիդ ել ինձանից վեր չեմ դասում,

օրինակ 88 թվականի երկրաշարժից հետո ոչ մեկ ռեստորան բացել չեր տալիս չէ, որ այսօր էլ մեր հայրենակիցներն են մա հանում , եթե շատ դժվար է հաշվեհամար ուղարկեք մեկս մյուսիս օգնենք մինչ դուրս գանք այս աղետալի իրավիճակից։

Հ Գ. էս սաղ սիրելով և հարգելով եմ գրում, եկեք օգնենք իրար և պատվով դուրս գանք իրավիճակից, բա մենք էդ տղեքն ենք, որ ռեստորանից զատ այլ բան չկարողանանք ստեղծել, մենք քարից հաց ստեղծող տեսակ ենք։ Ձեր Մավ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *