Այս օրերին, երբ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է, հարկ է հիշել, որ շոուբիզնեսի որոշ ներկայացուցիչներ ստորագրել էին նրա ազատման համար: Նրանց թվում էր նաև Նունե Եսայանը: Հիշեցնենք, թե նա ինչ էր պատասխանել իրեն այդ քայլի համար մեղադ րող հանրությանը․ «Ողջույն։ Կցանկանայի ասել իմ խոսքը։
Որպես նախաբան նշեմ, որ շնորհակալ եմ բոլոր այն մարդկաց ,ովքեր կարողանում են տարբերել չարն ու բարին , կեղ ծն ու շիտակը ,մի խոսքով բանականությունը չկորցրած մարդկանց ,ովքեր իմ կողքին են ։ Տարիներ շարունակ Ձեր մեծ սիրո եւ նվիրվածության միջոցով ես էլ իմ կողմից Ձեզ երախտապարտ լինելով ,բարձր ենք պահել Նունե Եսայան անունը ։Այժմ մի քանի ճղ ճիմ ու չկայացած արարածներ ,մեր տարիների ձեռք բերած անունը օգտագործելով փորձում են ինքնահա ստատվել։
Ինձ դավա ճան դարձնելով դուք հերոս չեք դառնա ,ինձ ան բարոյական դարձնելով դուք սուրբ չեք դառնա։ Այս ամենը սկսվեց դեռ մարտի մեկից։ Ես ներողություն եմ խնդրում մարտի մեկի զո հերի ծնողներին և հարազատներին այն ստ որ լրագրողի անունից, ով կարողացավ իմ անունը օգտագործելով այդքան ցավ պատճառել Ձեզ ,այն մարդկային արժանիքներից զուրկ խմբագրի անունից, ով առանց նյութի հավաստիությունը ստուգելու հրապարակեց նյութը ու այդքան ցավ պատճառեց և՛ Ձեզ, և՛ ինձ։ Միայն սրբապ իղծ արարածը կարող էր էդպես վարվել ։
Չեմ կարծում ,որ ինձ համարեք այդպիսին։ Հայրենիքին ու հայրենասիրությանը անդրադարձողներին ցանկանում եմ հարց տալ՝գոնե մեկ անգամ եղել եք սահմանին կամ սահմանը պահող զինվորի կողքին։ Ես եղել եմ շաաաաատ անգամներ և՛ ֆիզիկապես և՛ իմ երգով ,և՛ խաղաղ և՛ վ տանգի պահին։ Հայրենիքը չեն սիրում խոսքով՝ սիրում են գործով, Հայրենիքը չեն սիրում փնովելով, սիրում են մեծարելով։ Փորձում եք կասկածի տակ դնել իմ հայրենասիրությունը՝ չի ստացվի։
Ես ապրում ու արարում եմ իմ ՛Հայրենիքում։ Թշ նամի եք փնտրում յուրայինների մեջ՞: Դավ աճան եք անվանում մի մարդու ,ով Ստամբուլում երգում է Մուշ ,Սասուն ,Արարատ ու մեր հողերը՝ մերը՛ լինելու մասին՞, ով ցեղաս պանության 100-րդ տարելիցի առիթով սփյուռքի բազմահազարանոց հանդիսատեսի համար քսան երկրում անվճար համերգներ է ունենում՞, ում բարեգործական գործունեությունը հաշիվ չունի՞:
Հիշեք՝ ձեր չարությամբ ակամա անում եք թշնամու գործը։ Սթափվեք՛։ Որոշել եք բոյ կոտել իմ համերգները՞։ Փորձեք: Մի քանի հարյուր հոգի հազարավորների դե՞մ: Պարտությունը ակնհայտ է։ Նկատեցի մի գրառում որտեղ ոմն x դրդում է բոյ կոտել Փարիզում մոտակայում կայանալիք համերգը։ Համերգ, որը նվիրված է Աստղիկ պարախմբի 15-րդ ամյակին, պարախումբ, որ տարիներ շարունակ օտար երկրում համա ռորեն պահում է հայ արվեստը այդքան հայրենասեր ու նվիրյալ մարդկանց միջոցով, որտեղ իմ մասնակցությունը լինելու է մի քանի երգով ։
Նույնիսկ եթե ներկա չլինեմ ,նրանք կպարեն իմ երգի ուղեկցությամբ։ Արթնացե՛ք։ Վատ երազ է։ Կանցնի։ Հայրենակիցներ, Ձեզ նույնպես խնդրում եմ ,մի՛ հավատացեք այն ստոր հերյուրանքներ տարածող սակավաթիվ մարդուկներին, որոնք սեփականաշնորհելով ազգին խոսում են ազգի անունից»։ Հավատացեք Ձեր խղճին ու բանականությանը։ Ես էդպես եմ ապրում։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել ։Վստա՛հ եղեք ,որ Ձեր ստեղծած եւ սիրելի երգչուհուն ոչ ոք չի կարող նեղ ացնել։ Խոստանու՛մ եմ ։Մենք դեռ շատ անելիք ունենք միասին։