Տարոն Չախոյանն իր էջում գրել է.
Մի պարզ ճշմարտություն կա, որի հետ ուզեք-չուզեք համաձայնելու եք… Անկախ նրանից, թե պետությունում ինչ իրավիճակ է՝ համաճարակ է, պատ երազմ է, աղետ է, տնտեսաան ճգնաժամ է… պետությունը լքողը կլքի, մնացողն էլ կմնա և կպայքարի իր պետության համար,
կփորձի շենացնել, տեր կկանգնի իր պետությանը… Նորանկախ ՀՀ-ի մեջ վերջին տասնամյակներում հայտնի պատրվակներով շատերն են լքել իրենց հայրենիքը և այսօր ցավով և կարոտով են հիշում իրենց երկիրը, շատերն էլ փոքրիկ շանսի դեպքում ցանկանում են վերադառնալ…
Սակայն ինձ համար բացառապես անհասկանալի են բոլոր այն մարդիկ, ովքեր տարիներ անընդմեջ Հայաստանում իբրև թե պայքարում էին իշխանազավթ կլանների դեմ, իսկ հեղափոխությունից այնուհետև լքեցին կամ պատրաստվում են լքել պետությունը… Բացառապես անհասկանալի են բոլոր այն մարդիկ, ովքեր տարիներ
անընդմեջ խոսում էին հայրենասիրությունից, սոցիալապես ապահոված էին, մեկի փոխարեն երկու-երերք տուն ու մեքենաներ ունեին, բայց լքեցին երկիրը և հիմա էլ արտերկրում մի տաքուկ անկյունում տեղավորված էլի խոսում են հայրենասիրությունից: Բացառապես անհասկանալի են բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց նեղ՝ անձնական շահերը հետապ նդելով հիմա լեգիտիմ իշխանության հետ փորձում
են խոսել շան տաժի լեզվով, թե իրենց պահանջների չկատարման դեպքում կլքեն պետությունը: Բացառապես անհասկանալի են բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց հայրնասեր արվեստագետ են համարում, սակայն հանուն սեփական շահի հայտարարում են թե կլքեն պետությունը… Հայրենասիրությու՞ն… արվե՞ստ Կներեք, սակայն ձեր հայրենիքը գումարն է, արվեստն էլ՝ գումար շինելը…