Սիրելի հայրենակիցներ, չգիտե՞մ, ինչպես ասեմ, ո՞նց բացատրե՞մ, բայց․․․ Փայլակ Ուռուսյանի դիպուկ գրառումը

Փայլակ Ուռուսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Սիրելի հայրենակիցներ, չգիտե՞մ, ինչպես ասեմ, ո՞նց բացատրե՞մ, ո՞նց հասկացնեմ ազգիս տականքին՝ լավով, խաթրով, վատով, չգիտե՞մ. .. սակայն ցանկանում եմ, ևս մեկ անգամ հարցնեմ, տո ա’յ մարտակեր հրեշ, վերջապես ասա, ի՞նչ ես ուզում՝ հազար ու մի դարդ տեսած մի բուռ ժողովրդից։

Ա՞խր բոլորը լավ գիտեն, քեզ ոչ քրիստոնիայիդ, թե ինչպես կարողացար նենգությամբ բռնազավթել հայկական երկու միասնական պետությունները, որով էլ սկիզբ դրեցիր բոլորը֊բոլորի դեմ չլսված ազգադավ գործելաոճդ, որը չէր հաջողվել ոչ մի օտար զավթիչի։

Այսօր, երբ նորից իրականություն է դարձել հայ ժողովրդի միասնությունը, քո փառասիրությամբ, ագահությամբ, դաժան, անգութ ու ո խակալ կերպարով օգտվելով համավարակի պատճառով ստեղծված ծանր սոցալ֊տնտեսական դրությունը, նենգաբար պատրաստվում ես երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ։

Նույնիսկ, ձեր կազմակերպված ծիծաղելի եւ խայտառակ եթերի ընթացքում, քո սատանայապաշտ դեմքից չկարողացար թաքցնել, թե ինչ թույնով եւ ատելությամբ ես լցված հայ ժողովրդի հանդեպ։ Գիտեմ նենգ ես, սայահբ ուշքի արի, քանի դեռ ուշ չէ, մի գնա ծայրահեղությունների,

քանի դեռ ժողովուրդը հանդուրժում է։ Տարօրինակ է, երբ դու շատ լավ իմանալով, որ ժողովորդը քեզնից զզվում է, բայց միևնույնն է, գնում ես ծայրահեղ քայլերի՝ միայն թե ամեն գնով պահպանես թալանը։ Սա’, ի՞նչ է, եթե ոչ դավադրություն ընդդեմ Հայոց Պետականությանը։ Լավ կարճ ու պարզ հարց, եթե քո խխճուկ ժամանակներում մեկը քեզնից հարյուր ռ. թալաններ, ի՞նչ է հետ չէիր պահանջի…

Սա վերաբերվում է նաև թալանչի սեռժին … Ժողովուրդ ջան, այսօր, քան երբեք պետք է լինենք առողջ և զգոն։ Միևնույնն է, մեր ձայները իննսուն տոկոսից ավելին է

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *