Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Բարև վարչապետ, հույս ունեմ լավ ես…
Մար տական մկրտությունդ շնորհավոր ՀՐԱՄԱՆԱՏԱՐ։ Հա, հրամանատար, քանի որ պա տերազմական իրավիճակում հենց դու ես Գերագույն գլխավոր հրամանատարը,
իսկ վերջին երկու օրերին մենք պա տերազմական իրավիճակում էինք… Պետության ղեկավարի պարտականությունը ստանձնելուց այնուհըտև սա առաջին ռազմական «թեստն» էր, որ անցանք հակառակորդի նկատմամբ արդեն իսկ նշանակալի առավելություններով: Եվ որքան այս ձեռքբերումները դիրքերում կանգնած զինվորինն էին,
նրա անմիջական հրամանատարինը և կորպուսի գեներալինը, այնքան էլ՝ Գերագույն գլխավոր հրամանատարինը։Հեղափոխությունից անց ոչ ոք չէր պատկերացնում այն զգալի փոփոխությունները, որոնք կատարվել է և առկա են հայկական Զինված Ուժերում:Սկսած զինվորի հագուստից, սննդից, բանակի սպա ռազինության համալրումից,
սահմանապահ դիրքերի բարելավումից… Այն որ այսօր Տավուշի սահմանին կատարված մարտական գործողություններին հայկական կողմից չի մասնակացում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող, դա արդեն իսկ մեծ ձեռքբերում է, այն որ այժմ այդ մա րտական գործողությունների հետևանքով, երբ հակառակորդն արդեն իսկ մի քանի զո հի վերաբերյալ հայտնել է,
իսկ հայկական կողմը մարդկային և տարածքային կորուստներ չունի, դա արդեն իսկ ՀԱՂԹԱՆԱԿ է: Իսկ թշ նամին իր պատությունն արդեն իսկ ընդունել է, դրա համար էլ վիր ավոր գազանի պես ոռ նում ու գալարվում է… Թշ նամին արդեն իսկ հասկացել է, նմանօրինակ գործողություններով էլ երբեք հաջողության չի հասնի, մեզնից հաղթանակ խլել չի լինի… մեր պայքարն արդար է,
նպատակներն էլ ազնիվ։ Շնորհավոր մա րտական մկրտությունդ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ։ Նորանոր և ավելի մեծ հաղթանակներ եմ մաղթում քեզ և բոլորիս… Այո, հաղթելու ենք… հաղթելու ենք թե սահմանին, թե սահմանից դուրս ու թե սահմանից ներս… հաղթելու ենք և արժանապատիվ ապագա ենք կերտելու եկող սերունդների համար և մեծ ժառանգություն ենք թողնելու…
Մի օր ես էլ չեմ լինի, դու էլ չես լինի, գրառումս ընթերցողն էլ, սակայն հարցը նրանումն է, թե ինչ ժառանգություն կթողնենք մեզանից հետո, ինչպես կհիշեն մեզ, պատմության գրքերում ինչպես կհիշատակվենք… այ սա է ամենամեծ հաղթանակը և հարստությունը… Այո, պայքարելու ենք, հաղթելու ենք և պետություն ենք շենացնելու, դյուրին չի լինելու, սակայն անելու ենք… Եւ էս կռ իվն էլ միասին ենք տալու… Դու ՄԵՆԱԿ ՉԵՍ, ինչպես միայնակ չէիր հեղափոխության օրերին… Մենք քեզ հետ ենք, ԵՍ եմ քեզ հետ… Եւ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ