Սակայն այս ամենի մեջ մի բան ակնհայտ է․․․ Տարոն Չախոյանի փայլուն գրառումը Նիկոլ Փաշինյանի՝ բանակում կատարած փոփոխությունների մասին

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է․

Ընդամենը չորս տարի առաջ՝ Ապրիլյան պատերազմի 1-ին իսկ օրերից աշխարհի տարբեր ծայրերից, Հայաստանի տարբեր անկյուներից հայ ժողովուրդը սկսեց բանակին աջակցության միջոցներ հավաքագրել…

Ժողովուրդն ինքնակամ փորձում էր օգնել սահմանին կանգնած զինվորին, փորձում էր օգնել ինչով կարող էր… սննդով, հագուստով, խնամքի պարգաներով, տեսադիտարկման սաքերով, դեղորայքով, մեքենաներով… Այսօր արդեն իսկ 3-րդ oրն է, երբ Տավուշի սահմանին մարտական գործողությունները շարունակվում են… ու Աստված գիտի, թե դեռ ինչքան կշարունակվեն…

Բայց մի բան պարզ է, եթե Ապրիլյան պատերազմի ժամանակ ժողովուրդը առաջին իսկ օրվանից փորձում էր սննդով օգնել սահմանին կանգնած զինվորին, ապա այսօր ՀՀ քաղաքացին ու աշխարհասփյուռ հայերը մի հարցում վստահ են, որ պետությունն ամեն բան անում է, որ սահմանին հայրենիքի համար կռիվ տվող զինվորը բանի պակաս չունենա…

Այն, որ այսօր սահմանին մարտական գործողություններին չի մասնակցում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող, այն որ Հեղափոխությունից հետո ամեն բան արվել է զինվորի սննդի որակն ու քանակը լավացնելու, զինվորի պատշաճ համազգեստի հարցը լուծելու, բանակը նոր ռազմատեխնիկայով համալրելու եւ սպառազինությունն ավելացնելոու, դա միանշանակ է, և դա գիտեն բոլորը…

Այն, որ հայկական Զինված Ուժերը հակառակորդի հանդեպ արդեն իսկ տարածքային առավելություն ունեն ու մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմի մարդկային կորու ստներն ու վիրա վորներն ավելի քիչ են, դա միանշանակ է, և դրա մասին անգամ հակառակորդն է բարձրաձայնում…

Սա Հայաստանում տեղի ունեցած Հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է… սակայն սա ընդամենը դեռ ծաղիկներն են, պտուղները դեռ քաղելու ենք եւ ճաշակենք…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *