Բանից պարզվում ա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության այս երկու տարվա ընթացքում․․․ Արմեն Հովհաննիսյանի փայլուն գրառումը, որն անպայման կարդալ է պետք

Ֆեսբուքյան օգտատեր Արմեն Հովհաննիսյանը իր էջում գրառում է կատարել.

Այ մարդ, թու՜, էս ինչ անհարմար բան ստացվեց, Հայաստանի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատարը բանից պարզվում ա հող չի հանձնում, անհրաժեշտության դեպքում միմիայն հող ա գրավում, հողն էլ գրավում ա երկրի անվտանգության սահմաններն ապահովվելու նպատակով.

Բանից պարզվում ա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության այս 2 տարվա ընթացքում, էս մեր փառապանծ ՀԶՈՐ ԲԱՆԱԿԸ, էլ ավելի ա ՀԶՈՐԱՑԵԼ, ռազմական բյուջեն միայն 2019 թվականին 25 տոկոսով ավելի ա շատացել, էդքանն էլ քիչ չի համ՝ ՏՂԵՐՔԻ բարոյահոգեբանական վիճակն ա շատ ավելի շատ լավ, համ՝ ՏՂԵՐՔԸ ամեն օր ապահովվում են ամենահամեղ եւ ամենաբազմապիսի ուտեստներով, հլը էդ էլ քիչ չի էն կարգի զենքեր էն առել, որ թշնամին միայն դրա անունից սար սափում ա.

Ու այժմ ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ՝ քարը քարին չեն թողնում թշնամուց, ոչ միայն պաշտպանվում են, այժմ նաեւ ըստ անհրաժեշտության դիրքեր գրավում, ու ողջ աշխարհի հետ խոսում են, ոչ թե կուչ եկածի նման, այլ հաղթողի դիրքերից, ապացուցելով քայլերի տրամաբանությունն ու դրանց շարունակականության ապահովվումը.

Բա՞ լավ այժմ էս մեր “խեղճ” ռոբասերժական փուչիկ հայրենասերները ի՞նչ են անելու, իրենց թյուրիմածություն զանգվածներին էլ ո՞նց են “կուտ” տալու, էլ ո՞նց են ասելու, ամա՜ն հասեք՝ հողերն հանձնում են, էլ ո՞նց էն ասելու էս իշխանությունները հատուկ են եկել երկիրը քանդելու, մեզ, որպես ազգ ոչնչացնելու.

Այ մարդ, ըսենց էլ բան կլնի, բանից պարզվում ա քոչասերժական, միշիկաբարգավաճական, մալյանակոստյանական ուժերը էսքան ժամանակ խաբում էին, միֆ էր, երկիրը լավ էլ հզորանում ա, բանակը լավ էլ զինվում ա, մարդիկ սովամ ահ չեն լինում, Նիկոլն էլ միայն մտածում ա ԱԶԳԻՍ մասին. Բա, այ ժողովուրդ ջան, ախր տանջվում եմ է՜, մտածում եմ, էն մեր երկիրը քանդածների համար էլ ինչ թեզեր առաջ քաշենք, որ միամիտ ինֆարկտ չստանան, հերթական թույ ները արտադրելիս )). Հ.Գ. Սիրելինե՛րս, հուսով եմ հասկացաք, որ ազգիս կեղեքողներին սարկազմով եմ անդրադարձել, մանվանդ նյութիս վերջին հատվածում)).

Ի դեպ թյուրընկալումներից խոսափելու նպատակով ավելացնեմ, որ հող գրավել բառակապակցությունը, ասված ա հայտնի շրջանակների, տխմար հայտարարությունների կոնտեքստում, իսկ առհասարակ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ՝ միայն ԱԶԱՏԱԳՐՈՒՄ Է ՀՈՂԵՐ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ եւս 1 անգամ հաստատեցին, որ ՀԱՅԱՍՏԱՆՍ՝ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ գտնվում ենք ապահով ու ամուր ձեռքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *