Ռուբեն Վարդազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
ԳՈՀ ԵՄ Եթե մինչև էս դեպքերը պարոն Փաշինյանի հեղինակությունն անձամբ իմ գոհունակության սանդղակով իջել էր մինչև 55 %-ի շեմերը, ապա վերջին զարգացումներից հետո վարչապետի հեղինակությունը իմ աչքերում նորից թռավ մինչև 73 %:
Փաշինյանը ապացուցեց, որ իր «դասալիքության» կամ «ռազմական ոլորտում զրո լինելու» թեզերը շինծու են։ Փաստացի՝ նրան հաջողվել է հագեցնել բանակը ճիշտ մարդկանցով, ճիշտ մատակարարմամբ ու նույնքան ճիշտ կառավարմամբ, ինչի արդյունքում պարզ տեսնում ենք, որ նույն 2016-ի համեմատությամբ, երբ գերագույն գլխավոր հրամանատարն էր պատերազմի արծիվ Սերժ Ազատիչը,
արդեն 2020-ին մեր զինված ուժերը դառել են մի տեսակ շատ ավելի․․․ ըըը ․․․» ինքնավստահ» ասեմ, թե «պրոֆեսիոնալ» ասեմ։ Չգիտեմ, ախպեր ջան, բայց այժմ ես ինձ ավելի ապահով եմ զգում, քան էն ժամանակ էր։ Մենակ էն, որ չկա 2016-ի խայտառակ ողբը, թե բա «հա՜յ-հա՜յ, հասեք՝ մածուն, հաց, լապտեր եւ ձեռնոց ուղարկեք բանակին», դա արդեն չափազանց մեծ վստահություն ա ներշնչում։ Չէ՛, ճիշտ հասկացեք՝ ես դեմ չեմ բանակին ձեռնոց ուղարկելուն։
Ուղղակի եկեք ընդունեք, որ լավ կառավարվող բանակին ես չէ, որ պիտի ձեռնոց կամ բինտ ուղարկեմ։ Հը՞։ Ճի՞շտ չեմ, Մխոյան ջան։ Մի խոսքով՝ փիս գոհ եմ, որ անցած կիրակի էս երկրի գերագույն գլխավորը Ազատիչը չէր։ Բայց այ որ Միշիկը լինեեե՜ր՝ հիմի թովուզախառը ազատագրել, Մինգեչաուրի աջ ափին լողանում էինք աաաաաաաաաաաաաաաա