Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ռուսաստանի կողմից տարածաշրջանի ապակայունացման փորձերը Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը չեզոքացնում է։ 2 օր առաջ պատահական չհրապարակեցի Ռուբեն Տեր-Մինասյանի խոսքերը, որը արմատապես նկարագրում է Ադրբեջան պետության ռուսաֆիկացված էությունը։
Մենք պետք է քաղաքական արմատից հասկանանք Մոսկվա-Բաքու կապի պրովոկացիոն ներկայությունը տարծաշրջանում, ու հենց այդ ելակետից մոտենանք արցախյան հիմնահարցի հետագա զարգացուգմներին։
2-րդ ամենաէական իրողությունը այլեւս այն է, որ Նիկոլ Փաշինյանը խա խտել է ռուսական մեծապետականության դիրքերից եկող ստատուա քվոն, եւ այժմ այն ավելի շատ պտտվում է հայկական ինքնիշխանության սահամաններում, որն էլ իր հերթին ամրացնում է մինսկի խմբի համանախագահող երկրներ՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիրքերը,
եւ հենց այդ համատեքստում պետք է տեսնել Ֆրանսիայի խորհրդարանականների հայտարարությունը, եւ վերջի 1 օրվա ռուսական կողմի ջղաձգվող ակտիվացումը՝ հատկապես միանձնյա միջնորդ դառնալու ձգտումները։ Սա նշանակում է, որ ժամ առ ժամ Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը բարձրանում է, որից պետք է այս անգամ ամուր բռնվենք։ /նիկոլ զադնի չկա/