Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Սևանի մայրուղով անցնում եմ և մեկ էլ տեսնեմ մի քանի մեքենա է կանգնած ու մեքենայի կողքին մի քանի երիտասարդ ուրախ ֊ զվարթ։ Առաջին հայացքից փա ռահեղ է,
քանզի երիտասարդները ուրախանում են, սակայն երկրորդ հայացքից ամեն բան փշ րվեց։ Երիտասարդներից մեկը ձեռքի շշով ջուրը դատարկեց և նետեց խոտերի մեջ։ Անշուշտ ընթացքս ընդհատվեց։ Ես հետ եմ գնում դեպի երիտասարդների մոտ, իսկ մի քիչ հեռու կանգնած ոստիկանները ազ դանշան են տալիս,
որ ճանապարհն ուղիղ է հետ մի գնացեք։ Հա այն որ ինքը չէր նկատել այդ պահը դեռ համարեն անուշադրության, սակայն ես էլ չնկատեցի ազդանշանը ու հասա մեքենաներին.
֊Բարև ձեզ, ներեցեք ձեզնից ո՞ր մեկը դատարկ տարրան գցե՞ց։ Շփոթված իրար նայեցին՝ մեկն ասաց։
֊Ես, խի՞ ։ ֊ Անհարմար չզգացի՞ք ձեր արարքից։ ֊ Էդքա՜ն աղբը չտեսաք իմ գցածը տեսա՞ք ։ ֊ Չէ՛, չտեսա, քանզի գիտեմ բոլորը Ձեր պես են մտածել և աղբը շպ րտել, ես կանգնում եմ այստեղ մինչև Ձեր գցածը հանեք։ ֊ Էդ ինչպե՞ս ։֊ Չհասկացա՞ք, ասեցի կանգնում եմ այստեղ մինչև…Խոսքս կիսատ է թողնում.
֊Տիկին էդ ի՞նչ Կերպ եք խոսում, ինչ է նշանակում չհասկացաք, խի՞ եք վի րավորում։
֊ Հասկացա՜ք, ֊ արդեն տոնս փոխած, -Դե աղբը հանե՛ք։ Այնուհետև նկատեցի կանանց, ովքեր մեքենայի պատուհանից դիտում էին, ասացի.
-Գոնե իրենցից անհարմար զգայիք։ Սակայն հետո հասկացա, որ այնքա՜ն սխալ դիտարկում էր
վերջինը, որ եթե այդ արժեհամակարգի կրող լինեին, ուրեմն այդ վիճակը չէր լինի։ Ասածս ինչ է. օրերով մեր հերոս զինվորների կենացն ենք խմում, ովքեր ար յան գնով պահում են էս պետությունը խո զերի մտնելուց, շարունակությունը մտածեք… Մոնթեի խոսքը տեղին է. « Կենшցս մի՛ խմեք, գործս շшրունակեք»։ Դժվшրը տղեքը կատարում են՝ ամենшհեշտը մնացածով անենք։ #ԵսՀայԵմ