Արա Պապյանի հուժկու ապտակը Մարգարիտա Սիմոնյանին

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հազար անգամ եմ ասել՝ ինչ էլ անի ներկա իշխանությունը, միևնույն է, այն անընդունելի կմնա Պուտինի համար: Ոչ թե այն պատճառով, որ ՍՍ-ի քաղաքականությունից պակաս ռուսամոլ է: Վստահաբար ոչ. միայն Սիրիա զորք ուղարկելը պուտինասիրության ամենալուրջ հայտն էր, որով գերազանցեց անգամ ՍՍ-ին:

Պուտինի համար անընդունելի է ներկա իշխանության՝ իշխանության գալու ճանապարհը, եղանակը, կամ ինչպես Մոսկվայում են ասում՝ զավթումը: Կրեմլը վախենում է նախադեպերից:

Այնպես որ, տիկին Սիմոնյանի ուղերձը պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից: Նա պարզապես հնչեցրել է կրեմլամերձ շրջանակներում թևածող մտքերը: Որովհետև Երևանում, կարծես, չէին հասկանում Կրեմլի վերաբերմունքը, որոշեցին ուղիղ ասել՝ առանց դիվանագիտության և խուճուճ մտքերի:

Իզուր կորցրած 2 տարի: Եթե իշխանությունը հանկած որոշի տեր կանգնել մեր շահերին ու ինքնիշխանությանը, ապա ես նրա կողքին եմ: Եթե պիտի շարունակի գավառական խաղերը, ավելի լավ է մի որոշ ժամանակ զբաղվեմ սեփական առողջության հարցերով»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *