Հիշեցնենք, որ երեկ ռուսաստանաբնակ Մարգարիտա Սիմոնյանը իր կարծիքը հայտնելով ստեղծված իրավիճակի մասին, փնովեց Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանություններին։ Մասնավորապես
նա նշեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, որպես քաղաքական վրե ժխնդրություն։ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի դիպուկ պատասխանը Մարգարիտա Սիմոնյանին. Հարգելի Մարգարիտա Սիմոնյան,
Երբ դիմում եք Հայաստանի Հանրապետության իշխանություններին, դուք արտահայտում եք ձեր անկեղծ արհամարհանքը նրանց հանդեպ ։ Ես ցանկանում եմ նշել, լավ է, թե վատ՝ սա է մեր կառավարությունը, որն ընտրվել է Հայաստանի
Հանրապետության ժողովրդի կողմից, ու Հայաստանի ժողովուրդը պահանջում է հարգալից վերաբերմունք իր կառավարության հանդեպ ։ Եթե ձեր նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձեր հրապարակումով խաթարելն էր,
ուրեմն ես համար ձակվում եմ ընդգծել, որ դուք դրանով լոկ ամրապնդեցիք սոցիալական համախմբումը Փաշինյանի շուրջ, ինչի համար ես կուզենայի շնորհակալություն հայտնել. մեզ հիմա պետք է համախմբում: