Ռուսական պրոպ ագանդայի օդ իոզ առաջամարտիկներից մեկը՝ Մարգարիտա Սիմոնյանը, ի պատասխան Տավուշյան սահմանում զինված գործողությունների մասին դիրքորոշում արտահայտելու կոչերի և պահանջների, գրառում է կատարել իր Telegram ալիքում։ Կոչերը հնչել են ողջ աշխարհում հայտնի հայերի հայտարարությունների ֆոնին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի Հանրապետությանը։ Մարգարիտա
Սիմոնյանը, բայց, դրա փոխարեն դիմել է Հայաստանի իշխանություններին, քննադատություն հնչեցնելով նրանց հասցեին: Հասկանալի էր, որ Մարգարիտա Սիմոնյանն այս կոն ֆլիկտի մեջ չէր կարող աջակցություն հայտնել Հայաստանին՝ դա նրան չէր ներվի։ Նա չէր կարող նաեւ աջակցություն հայտնել Ադրբեջանին, դա չափից ավելի կլիներ, թեեւ առավել ազնիվ կլիներ նրա կողմից։ Եվ ահա, չկարողանալով աջակցություն հայտնել Հայաստանի
Հանրապետությանը, Մարգոն դիմել է անշառ հնարքի՝ քննադատելով Հայաստանի իշխանությանը, նման կերպ փորձելով խուսափել դիրքորոշում հայտնելուց։ Այլապես, անհասկանալի է, թե նրա բերած «փաստարկները» ինչ կապ ունեն կոնկրետ իրավիճակի հետ այն պայմաններում, երբ ՀՀ-ն չի դիմել Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։ Ավելին,
Հայաստանն այդպիսով ՌԴ-ին պարզերես է արել այս իրավիճակում, որը շատ թանկ արժե։ Մարգարիտա Սիմոնյանին մարդկայնորեն կարելի է խղճալ, նրան թույլ են տվել կասկածելի սխեմաներով միլիարդներ աշխատել ոչ իր նախապատմական հայրենիքին և ժողովրդին աջակցելու, այլ շատ կոնկրետ նպատակներով, որոնք նա կամա թե ակամա բացահայտել է իր գրառմամբ։ Դրանցից պիտի
առանձնացնել երկու ամենակարեւորը, որոնք Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ավանդական քաղաքականության հիմքն են, անկախ ՀՀ օրվա իշխանությունից։ Ի դեպ, հարկավոր է նշել, որ Մոսկվան դրա համար օգտագործում է ոչ միայն Մարգարիտա Սիմոնյանին, այլ նաև Անդրանիկ Միհրանյանին, Սերգեյ Կուրղինյանին, այլոց, թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ վերջինս խոստովանել է, որ հետխորհրդային տարածքում
միայն հայերն ունեն պետական բեքգրաունդ։ Անհրաժեշտ է նշել նաեւ, որ չկա հետխորհրդային որեւէ ժողովուրդ, որի ներկայացուցիչներին Մոսկվան օգտագործի այդպիսի կերպ։ Կամ չի կարողանում գտնել այդպիսի մարդկանց, կամ չի ցանկանում, սակայն փաստը մնում է փաստ։ Եվ այսպես, որոնք են իշխանության քննադատության քողի ներքո Մարգոյի գրառման երկու կարեւոր հանգամանքները։
Առաջին, հայերն ընդունակ չեն պետություն ունենալ, ու եթե չլինի Ռուսաստանի մեծահոգությունը, հայերը կործանված են։ Երկրորդ, ռուսահայ հո ծ համայնքին Հայաստանի դեմ տրամադրելը, որը ևս Հայաստանի դեմ Մոսկվայի քաղաքականության հիմնարար ուղղությունն է։ Ահա սա է նրա գրառման իմաստը։ Ժամանակները փոխվել են, այդ թվում փլու զվում են կարծրատիպերը, որոնք բնորոշ են պետականություն չունեցող ազգերին։ Հայկական սուբյեկտությունը
ճանաչելու խնդիրը Մոսկվայի առջեւ հառնում է ավելի ավելի համառորեն, ինչպես ասում են՝ կյանքն է դրդում։ Մարգոն և հայկական ազգանուններով մյուս էմիսարները դեռեւս պահանջարկ ունեն։ Մարգարիտա Սիմոնյանը խորհուրդ է տալիս Նարեկացի ընթերցել։ Նրան էլ կարելի է խորհուրդ տալ կարդալ օրինակ 1921 թվականին ռուս-թուրքական
պայմանագրերը ու դրանց գաղտնի արձանագրությունները, 1921-23 թվականներին խորհրդային Հայաստանում ռուս
թուրքական գործողությունների մասին փաստաթղթերը։ Եվ մի խորհուրդ էլ հայ հանրությանը՝ այդպիսի դեպքերում հարկ չէ կոչեր անել մարգարիտասիմոնյաններին և անդրանիկմիհրանյաններին, նրանց խնդիրը շատ պարզ է։