Հայկ Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Մոսկվայում Ծիրանի վաճառքը վերածվելով Համահայկական մեծ «փառատոնի» որտեղ երաժշտություն է, երգ ու պար է, նկատեցի երբ տեսանկարահանող մեր քաղաքացին, ուղիղ Լայվի ժամանակ ցանկացավ ցույց տալ այն մեր հայրենակցին, ով միջոցառմանը իր սեփական նախաձեռնությամբ
հաց ու ջուր էր հատկացրել այդ բազմահազար Հայությանը, սակայն մեր այդ քաղաքացին խնդրեց ու հորդորեց, որ իրեն չնկարահանեն, հիմա առիթից օգտվելով, ցանկանում եմ ասել, որ ես ողջ կյանքս հիացել եւ սիրել եմ մարդու այն տեսակին, ով ցանկացած բարեգործություն կատարելիս չի փիառվում, իր անունն ու պատկերը չի լուսաբանում, իր կատարած լումաները՝
դոլարների չի վերածում.. Աստված պահի և պահպանի նման մարդկանց, ես վստահ եմ, որ նման մարդկանց աշխատանքը Տերը տեսնում է, նրանց ամեն մի լուման Աստված կհազարապատկի, Աստված Ձեզ պահապան.. Սիրելի հայրենակիցներ, բարեգործությունը եթե հեշտ բան լիներ, ապա բոլորը բարեգործներ կլինեին, իսկ գովազդով բարերարներ ու բարեգործներ չեն լինում… Առիթից օգտվեմ ու
լրացնեմ, որ ինքս երկար տարիներ ապրելով Սփյուռքում, ավելի եւ ավելի եմ զգացել Հայաստանի Ջերմության պակասը, կարոտել եմ Հայաստանի հացն ու ջուրը, միշտ երազում էի, որ Հայաստանս երբ է արդար երկիր դառնալու, որ բոլորով վերադառնանք ու ապրենք մեր իսկ երկրում և երբեք երկար չէի կարողանում մնալ, անընդհատ հետ էի գալիս եւ նորից հիասթափված լքում էի Հայաստանս,
հիմա արդեն երկար ժամանակ է Հայաստանում եմ ու չնայած այն բանին, որ նաև ունեմ ՌԴ-ի Քաղաքացիություն, սակայն բացարձակ չունեմ հետ գնալու նպատակ… խոսքեր շատ ունեմ, սակայն կասեմ այն, որ ես իրոք հպարտ եմ, որ ես Հայ եմ, հպարտ եմ, որ Քրիստոնյա եմ, հպարտ եմ, որ Սփյուռք ունեմ, Հպարտ եմ, որ աշխարհում այդքան քույր եւ եղբայր ունեմ, հպարտ եմ, որ իմ Օջախը Հայաստանն է…
Տերը մեզ պահապան, փառք ու պատիվ Հայոց բանակին… Դուխով Ժողովուրդ ջան, Հայաստանում, ՀԴՄ-ները չմոռանաք։