Հրապարակում ենք հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան մասում կատարվաղ գործողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության զին ված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գասպարյան Օնիկի մար տական կոչը՝ ուղղված հրամանատարներին ու զինվորներին։
Հայոց փառապանծ բանակի գեներալներ, զինվորներ, սպաներ, սերժանտներ, իմ զինակից ընկերներ. Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշ նամիների բազմակողմանի օգնությունից, չի կարողանում հաշ տվել ՀՀ-ի հյուսիս-արևելքում իր կողմից սադ րած մար տական գործողություններում ջшխջшխիչ պար տություն կրելու հանգամանքի հետ ու սպшռնում է մեզ
լայնածավալ պшտ երազմով: Մենք պիտի կռվե՛նք ու հաղթե՛նք, քանի ոդ խեղճերի արցունքից և թույլերի վախից են կոր ծանվում հայրենիքները… Իսկ մեր երш կների մեջ հոսում է իրական մարտիկի ար յուն, մար տիկ, որ միշտ կարողացել է մարտնչել քանակով գերազանցող հակա ռակորդի դեմ: Ասվածի վա ռ ապացույցը Սարդարապատի,
Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամար տերն են, ազատա գրված Արցախն և փառապանծ Շուշին… Մեր պայքարի անհագ ձգտումով ու նախնյաց պատգամների խորը հավատով դարեր անընդմեջ ոսոխին ցույց ենք տվել մեր բազկի զորությունը, որն ապացուցեցինք այսօր նույնպես՝ Չինարիում, Մովսեսում,
Այգեպարում… ու բարձր հայրենասիրությունով և նվիրվածությունով ավելացրինք հայոց ազգի և հայ զորականի զենքի փառքը: Իսկ երրորդ բանակային կորպուսի վարած մար տական գործողությունները մտնելու են հայ ռազ մարվեստի պատմության մեջ ու դառնալու են որպես զորքերի կառավարման արդյունավետության,
հրամանատարների նախաձեռնողականության ու հմտության ցուցաբերման, ինչպես նաև հայ դիրքերը պահպանող զինվորների հերոսության և խիզախության օրինակ: Մեր գործն արդար է. մենք պաշտպшնում ենք մեր պապերի սուրբ հողը, հայրական տունը, մեր պшտիվը և մեր ժողովրդի ազատ երկրի մեջ խաղաղ ապրելու իրավունքը: Մենք այլևս դատապարտված ենք
միա՛յն հաղթանակ տանելու: Ցույց տա՛նք դավադիր ոսո խին մինչև վերջ կռ իվ տալու մեր վճռականությունը և պատրաստականությունը, որ նա էլ չփորձի հայացք նետել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ: Հպարտ եմ, որ ձեզնից մեկն եմ ու պատիվ ունեմ ամենքիդ հետ միասին կերտելու զին ված ուժերի հաղթական ուղին՝ ի փառս հայ ազգի: Միшսին առա՛ջ, դեպի հաղթանա՛կ… Աստված մեզ զորшվիգ ու պահшպան…