Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով ու գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկի հետ Ապարան-Երևան ճանապարհով վերադառնում էինք մայրաքաղաք: Նույն ճանապարհով մի քանի ժամ առաջ այդ նույն ճանապարհով էինք անցել, վերադառնալիս նկատեցինք, որ ճանապարհի բավականին երկար հատված մի քանի ժամվա ընթացքում արդեն ասֆալտապատել էին:
Ընկերս չդիմացավ, թե բա. — Տար հլը նայի, էս ե՞րբ հասցրին… լավ էլ որակով են արել… — Դե հեղափոխությունից հետո ասֆալտի որակը բարձրացել է, որակը վերահսկում են… Հայաստանում ուր էլ գնաս, համարյա նույն պատկերն է, ընտիր գործ են անում։ Մոտ մի րոպե լռելուց հետո, երևի ներսում ինքն իր հետ կռ իվ էր տալիս… չդիմացավ, վերջը բարձրաձայնեց.
— Այ ախպեր կամացից դանում են Նիկոլական… Չպատասխանեցի, անգամ ձայն չհանեցի, քթիս տակ լուռ ժպտում էի… Խորհրդվոր լռությանը էլի չդիմացավ. — Հը, ի՞նչ ա եղել, խի՞ ես ժպտում… — *** ջան, էն որ նկատում ես մարդկանց կատարած աշխատանքը, կարողանում ես լավը վատից տարանջատես, գնահատես եւ չուրանաս, ամենևին չի նշանկում, թե դարձար Նիկոլական… անկախ քաղաքական հայացքներից մարդ պետք է շիտակ լինի, արված լավ գործերը չանտեսի, հարկ եղած դեպքում էլ ասի «Ապրեք»:
Ասածս ինչ է, մերօրյա բազմաթիվ՝ իրենց ընդդիմադիր հայտարարած քաղաքական գործիչ կոչվածներից, ստից, կեղծիքից եւ անտեղի քննադատությունից բացի այլ բան չենք լսում… Այո, պետք է լինի քննադատություն, բայց ոչ ստի ու կեղծիքի միջոցով… Կրկնում եմ, անկախ քաղաքական հայացքներից մարդ պետք է շիտակ լինի, արված լավ գործին ասի «ԼԱՎԸ»: