Ծրագրերն ու հնարավորությունը միշտ էլ եղել են, ուղղակի չեք ունեցել քաղաքական կամք ու պետականամետություն․․․ Արմեն Հովհաննիսյանի ուշագրավ անդրադարձը

Արմեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մի ուրիշ զգացողություն ա, մի ուրիշ հպարտություն ա, երբ Աբովյան քաղաքի կենտրոնական փողոցներից Հանրապետության պողոտան, շա՜տ երկար տարիների հալումաշ եղած ասֆալտից մաքրվել ու նոր ավելի որակով ասֆալտ է փռվում։

Ու էդ ամենը ի շնորհիվ Նոր Հայաստանի՝ Կոտայքի մարզպետի, կառավարության եւ իշխանական թիմի։ Աբովյանցիներ ջան, բա պատկերացնում եք, որ ժամանակին ավելի ճիշտ ընտրություն կատարեիք, երբ քաղաքագլուխը լիներ իսկապես ՍՐՏԱՑԱՎ, այլ ոչ թե… Հ.Գ. Էն, որ հելնում եք եւ աբովյանցիներկ շրջանում հպարտությամբ տարածում, թե բա տեսեք քաղաքապետը ինչ ա անում, ոնց ա

մտածում քաղաքի մասին, հիշեք, որ Հանրապետության պողոտան ասֆալտապատվում է սուբվենցիոն ծրագրով եւ այն ամբողջությամբ մի վերագրեք ձեզ. ասֆալտը ու էն ջրագծերը, ու բարեկեցություն ապահովվող մյուս ծրագրերը մասնավորապես Կոտայքի մարզում իրագործվում են Ռոմանոս Պետրոսյանի, իր թիմի նվիրվածության, համառության եւ հայրենասիրության միջոցով, որին սատար են իշխանության բոլոր ճյուղերն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

Հ.Գ. 1) Հանկարծ չասեք, թե նոր ա ծրագիր ներկայացվել, նոր ա հնարավորություն ընձեռվում՝ էդ ծրագրերն ու հնարավորությունը, այս տարիների ընթացքում միշտ էլ եղել են, ուղղակի չեք ունեցել քաղաքական կամք ու պետականամետություն.
Էտալոնային Աբովյան ունենալու՛ ենք.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *