Փոքրիկ Դավիթին փրկելու մեծ հույսերը: Ինչպես են Ռուսաստանում պայքարում հայ երեխայի կյանքի համար
8-ամյա Դավիթ Ավագյանը սարս ափելի ախտորոշում ունի` կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) սաղմնային ուռուցք՝ մեդուլոբլաստոմա, որը երեխաների շրջանում ամենաշատ հանդիպող նորագոյացություններից է՝ լեյկեմիաներից հետո: Դավիթի ծնողները գրավադրել են անգամ իրենց հայրենի տունը Հայաստանում, որ Ռուսաստանում կարողանան վճարել իրենց որդու կյանքը փրկելու համար: Բայց միայն դա բավարար չէ․ նրանց պետք է նաև մեր բոլորի օգնությունն ու աջակցությունը՝ հիվանդությունը հաղթահարելու գործում։
Ստացվեց այնպես, որ տղայի ծնողները տեղեկացան իրենց որդու սար սափելի ախտորոշման վերաբերյալ COVID-19-ի կարանտինի մեկնարկից անմիջապես մի քանի օր առաջ: Ախտորոշման պահին ուռուցքի տրամագիծը հասնում էր 3,5 սանտիմետրի, ու երեխան կարող էր ցանկացած պահի մա հանալ: Հայաստանի նյարդավիրաբույժների խորհրդով երեխային պետք է տեղափոխեին Ռուսաստան: Մոսկվայում նրանց հարազատները շտապել են դիմել բոլոր ատյաններ, այդ թվում Ռուսաստանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարություններ, դեսպանատներ և լրատվամիջոցներ։ Փակ սահմանների պատճառով հատուկ թռիչքով միայն կարողացան երեխային տեղափոխել ՌԴ՝ այն էլ RT- ի լրագրողների միջամտության շնորհիվ: Սակայն Ռուսաստան հասնելը մեծ փորձությունների սկիզբն էր միայն:
Դավիթն ու ընտանիքը Մոսկվա հասան մարտի 21-ին, սակայն չկարողացան հասնել հիվանդանոց, քանի որ ստիպված էին երկու շաբաթ անցկացնել կարանտինում: Մինչ ժամանակը գնում էր, նյարդավիրաբույժ, Մանկական նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Արմեն Մելիքյանը, ում մոտ նրանք շտապում էին վիրահատության, ինքն էլ ստիպված էր COVID-19-ի պատճառով ինքնամեկուսանալ:
Միայն 2020 թվականի ապրիլի 1-ին Դավիթը ընդունվեց Ակադեմիկոս Ն.Ն. Բուրդենկոյի անվան հիվանդանոց: Վիրահա տությունը կատարել է բժիշկ Յուրի Կուշելը: Օտարերկրյա քաղաքացիների համար գործողությունը արժեցավ գրեթե 0,5 միլիոն ռուբլի:
Վիրահա տությունից հետո Դավիթին բուժում է նշանակվել Առողջապահության նախարարության ռենտգենաբանության և ռադիոլոգիայի Ռուսաստանի գիտական կենտրոնում ՝ ուռուցքաբան Օլգա Ժլյուդկովայի մոտ: Սակայն COVID-19-ը կրկին միջամտեց. բժիշկը հիվանդացավ, գրանցումը հետաձգվեց մինչև մայիսի կեսը:
Այս ընթացքում ուռուցքը շարունակում էր աճել: Դրա աճը հնարավոր էր կանխել պրոտոնային թերապիայի միջոցով, որի ժամանակ ուռուցքի կենտրոն հարվածում են պրոտոնի ճառագայթներով՝ առանց վնա սելու այլ հյուսվածքներ: Պրոֆեսոր Ժյուլդկովայի խորհրդով ընտանիքը շտապ մեկնել է Սանկտ Պետերբուրգ, Սերգեյ Բերեզինի անվան Պրոտոնային թերապիայի ինստիտուտ, որի մասնագետներից էլ տեղեկացանք Ավագյանների ընտանիքում տիրող ծանր իրավիճակի մասին:
Սանկտ Պետերբուրգի բնակիչների համար այս հաստատությունում բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակներում, սակայն դա չի տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա: Ավագյանների ընտանիքը, որտեղ աշխատում է միայն հայրը՝ Արթուրը, բուժման համար ստիպված է վճարել ավելի քան երկու միլիոն ռուբլի: «Подари жизнь» ֆոնդը համաձայնել է վճարել 330 հազար ռուբլի քիմիաթերապիայի համար, որն իրականացվում է Պեսոչնիում, բայց ֆոնդերը չեն վճարում պրոտոնային թերապիայի համար՝ հատկապես օտարերկրացիների պարագայում:
Ավագյանների բարեկամներն ու հարազատները, անգամ համաքաղաքացի ծանոթները ամեն կերպ փորձում են օգնել տղային ու նրա ծնողներին, սակայն այսօր ընտանիքը ստիպված է դիմել բոլորիս օգնությանը՝ հրաշքի սպասելով։ Պրոտոնոթերապիայի 1-ին էտապի վերջին կուրսը հաջորդ շաբաթ է, հետո պետք է անցնել МРТ և ևս մեկ МРТ 5 շաբաթվա ընթացքում: Հիմա տղան մի փոքր ավելի լավ է զգում պրոտոնային թերապիայի կուրսից հետո: Բուժման մեկնարկից առաջ նա չէր կարողանում շարժվել, կանգնել ու անգամ ինքնուրույն լվացվել.
ուռուցքն այդքան արագ առաջընթաց էր ապրում: Իսկ հիմա տղան արդեն կարողանում է քայլել, փորձում է ժպտալ: Ըստ բժիշկների, եթե պրոտոնային թերապիան սպասված արդյունք տա, ապա ամեն ինչ լավ կլինի: Դավիթի հայրը ՝ Արթուրը, չի կարող տուն գնալ. ճանապարհները դեռ փակ են, բայց առավել մտահոգիչն այն է, որ ընտանիքը վախենում է նույնիսկ ժամանակավորապես հեռանալ Ռուսաստանից, որովհետև հնարավոր է չկարողանան հետ վերադառնալ գործող կարանտինի պատճառով, իսկ Դավիթը սեպտեմբերին պետք է անցնի պրոտոնային թերապիայի կրկնակի կուրս: Խնդրում ենք ձեր բոլորի աջակցությունը ու շնորհակալ ենք ցանկացած օգնության համար։ Ստորև տրամադրում ենք տվյալները․ Ձեր ամենաչնչին օգնությունը նույնիսկ կփրկի փոքրիկ Դավիթի կյանքը։ Փոխանցումները կարող եք կատարել`
Сбербанк — 4276380145574476, Тинькофф — 5536913852642517, Альфа банк- 5486732057421364
Ստացող` Աննա Ալբերտի Գրիգորյան (Դավիթի մորաքույրը)
Ամերիաբանկ։ 1570020472130100
Ստացող` Արթուր Սամվելի Ավագյան (Դավիթի հայրը)
Դավիթի Հայրիկի հեռախոսահամարները` +79151561347, +374 94608470
Եթե օգնելու հնարավորություն չունեք, խնդրում ենք տարածել, հնարավոր է ձեր ընկերները կարողանան օգնեն։