Քաղաքական դիակների վերակենդանացում թույլ չի տրվելու․․․ Նորայր Նորիկյանի հզոր խոսքը

Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Քաղաքական դիակների վերակենդանացում թույլ չի տրվելու: Որևէ մեկը, ով մեր երկրում երբևէ պաշտոն է զբաղեցրել եւ թալանել, լա փել եւ արյուն է թափել, զբաղվել է համակարգային կոռուպցիայով կամ հանդիսացել այդ համակարգի մի մասնիկը, իր ու ընտանիքի համար ապահովել է թագավորական պայմաններ, ստեղծել է անպատ ժելիության մթնոլորտ, առաջնորդվել է հան ցավոր աշխարհին բնորոշ պատկերացումներով, պետք է մոռանա

որևէ քաղաքական հավակնության վերաբերյալ:Որևէ քաղաքական ուժ, որը երբևէ ունեցել է իշխանական լծակներ ու կրել է պատասխանատվություն երկրի կառավարման գործընթացում ու տա պալել է իր առջև դրված խնդիրների լուծումը, խաթարել է պետության զարգացման հեռանկարը, զբաղվել է քաղաքական կոռուպցիայով, նպաստել է հանցավոր օլիգարխիկ համակագի ձևավորմանը, պետք է մոռանա որևէ քաղաքական հավակնության մասին:

Եթե ոմանց թվում է, թե գործող իշխանության այս կամ այն սխալների հետևանքով հասարակությունը իշխանության է բերելու իրենց, ուրեմն իրենք քաղաքական մոլորյալներ են և որևէ ընդհանրություն չունեն մեր ժողովրդի հետ: Այդպիսի փորձի դեպքում որևէ մեկը թող չկասկածի, որ հանդես կգան մարդիկ, ովքեր իրենց վրա կվերցնեն պատասխանատվություն ու ուղղակի ամեն ինչ

կանեն այս անգամ այդ ուժերին եւ անհատներին վերջնականապես պատմության աղբանոցը վռնդելու նպատակով: Որևէ մեկը թող չկասկածի՝ քաղաքական դաշտում սանիտարի գործառույթն անպայման իրագործվելու է ու թույլ չի տրվելու որևէ ՛՛Նոր՛՛ դեմքով քաղաքական դիակների վերակենդանացում: Այլընտրանք չկա՝ կառուցելու ենք ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *