Հիշեցնենք, որ օրեր առաջ հայազգի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը իր էջում գրառում էր կատարել՝ ներկայիս իշխանություններին անվանելով ուղղակի աղաղակող պոլիտիկանների կույտ։ Այն քննարկման լայն առիթ հանդիսացավ։
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Լենտա․Ռու ռուսական տեղեկատվական գործակալության հոդվածով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Հանրապետության իշխանություններին
ուղղված իր գրառման շուրջ արձագանքի վերաբերյալ։ Նա նաեւ հրապարակել է հոդվածի վերջին պարբերությունը։ «Լենտա․Ռու-ն գրել է հոդված իմ այդ գրառման եւ դրա շուրջ Փաշինյանի արձագանքի մասին․
«Կարելի է վստահաբար ասել, որ քանի դեռ Հայաստանում առանցքային պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները, այդ կովկասյան հանրապետությունը կստեղծի նոր լար վածության կետեր միջպետական հարաբերություններում
իսկ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը բարձրաձայնել է այդ խնդիրը պաշտոնական մակարդակում։ Եւ դրա շուրջ Փաշինյանի կողմից անմիջապես հնչած արձագանքը միայն ամրապնդում է այդ ենթադրությունը»,- գրել է Սիմոնյանը։