Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նորություն չէ, որ Հայաստանում վարձկան շակալների մի բոլուկ կա, որ աշխատում է միմիայն ռոբիկի եւ մնացած հանց ագործների համար դեղնախտ ընկած ռուսաստանաբնակ ինչ-ինչ շրջանակների համար, եւ սրանք էլ էնքան են լկտ իացել, որ Կրեմլի «պատվավոր» բոմժի կարգավիճակից հաբռգած՝ վարժ ռուսերենով հայրենասիրության դասեր են տալիս հայաստանցիներիս։
Նորություն չէ նաեւ, որ արդեն նույնքան «հայեցի ավանդույթ» է դարձել տեքստերից, նույնիսկ գեղարվեստական ստեղծագործությունից՝ ենթատեքստից կտրված հատվածներ հանելն ու կաղկանձելը։ Առավել նորություն չէ, որ «հայրենասերների» էս խաժամուժը
կարծում է, թե լավ հայ լինել նշանակում է՝ առավոտը Արարատի ցավը տանելը, կեսօրին՝ հայկական խաշ-խաշլամայի ջանին մեռնելը, իրիկունն էլ՝ ձեռը դոշին դրած, մի ոտն առաջ, մյուսը՝ ետ, ճենճահոտ բաժակաճառ ասելը «միքանիհազարամյա հայրենիքի» վերաբերյալ։ Դրա համար էլ էս լորձունքի տակ խեղդվում ենք։ Քանի որ «թավշյա» իշխանություններն զբաղված են էս նույն լորձունք
արտադրողներին հաճոյանալու «հայրենանվեր առաքելությամբ», «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» անելով։ Իրենց կատարած ու կատարելիք քայլերի դատավոր են կարգել հեղափոխության միջոցով աղբանոց նետվածներին, ու իրենք էլ են խրվում ճահճի մեջ, առողջ դատողությունը չկորցնողներին էլ են հետները տանում։ Ինչու՞։ Ես պատասխանը չգիտեմ։ Ազնիվ խոսք, չգիտեմ։(