Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի հետ երեկ Սևանում էին, որտեղ վայելում էին իրենց հանգիստը.
Սամվել Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջիւմ կատարել է գրառում, որտեղ մասնավորապես ասվում է.
Ասել է առողջությունս լավ չի, հավատացել, երկրի հաշվին ամիսներով հիվանդանոցում պահել են…Խոստացել է պատշաճ վարք դրսեվորել,
դա տավորն էլ հավատացել և գրավի դիմաց փոխել է սրա խափանման միջոցը։ Այժմ բեսեդկի հովին նստած, բավականին կայտառ, ինքնահավան ծուռ ժպիտը դեմքին, կոտ րած հայերենով, կառավարությանը և
վարչապետ Նիկոլ Փաշինյանին խելք է սովորեցնում, հայության և իմ պեսների համար դասախոսություն է ընթերցում… ձեռի հետ էլ իշխանափոխության ծրագիր է ներկայացնում, նոր հեղափոխության ճանապարհային քարտեզն է
հրապարակում։ Որտե՞ղ է այն պաշտոնյան, որ պիտի հսկեր սրա պատշաճ վարքը, որտե՞ղ են սրան երաշխավորող իգիթները։ Թե՞ պետությունը թավշապատելու հետ մեկտեղ, մանրից կրկեսի ենք վերածվում։