Հայաստանի Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին
Արտակարգ դրության ժամկետը լրանալու է օգոստոսի 12-ին։ Այն երկրում հայտարարվել է մարտի 13-ից: Կորոնավիրուսի՝ Հայաստանում հայտվնելուց հետո ավելացվեցին մի շարք սահմանափակումներ։ Չէին գործում հանրային սննդի վայրերը,
հասարակական տրանսպորտը և բոլոր աշխատանքները դադարեցվել էին։ Սակայն այս սահմանափակումները՝ կապված արտակարգ դրության հետ, առաջացրին հանրության դժգոհությունը։ Շատերը բող ոքում են, որ ապրելու հնարավորություն չունեն և ցանկանում են անցնել նախկին՝ ազատ ռեժիմին։
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվելու է ևս մեկ ամսով, որը կլինի վերջին երկարաձգումը։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ավինյանն ընդգծեց, որ մի շարք արգ ելքներ կմեղմացվեն։
«Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման խնդիրը»,- ասաց նա։