Էսքանը դեռ մենակ առերևույթ բաները, բա որ մի քիչ հետաքննություն արվի, ինչքան բան կարող է ջրի երես դուրս գալ…Հայկ Դալլաքյանը ուշագրավ փաստեր է ներկայացնում

Հայկ Դալլաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քոչարյան – Ամուլսար
1. Ամուլսարի հետախուզական աշխատանքների թույլտվությունը տրվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք:
2. Լիդիանի համար գործող խոշոր կապալառու ընկերություններից առնվազն երկուսը կապ ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ՝

Ռենկո շինարարական կազմակերպությունը Քոչարյանինն է (ԱԱԾ պետն էլ ասեց իր ելույթի ընթացքում) ու նաև լուրեր կան, որ AAB construction-ն էլ Ռոբերտ Քոչարյանի հետ կապեր ունի: 3. Այն լրատվական կայքերը, որոնք Քոչարյանին են գովում,

նրա փիառն անում, նույն կերպ էլ Լիդիանի համար են աշխատում, էն Ադեկվադ-ներն էլ բավականին շատ են մտա հոգված Լիդիանով, իրանց Արթուր Դանիելյանն էլ analitik.am կայքի գր ոտողներից է, դե էդ կայքի վերաբերյալ էլ չասեմ: Լիդիանի ֆեյքերից շատերի մոտ կարելի է

հանդիպել Ռոբերտ Քոչարյանին գովացող և նոր կառավարությանը քննադատող գրառումներ, նյութեր: Սույն մեխանիզմով են փորձում սևացնել նոր կառավարությանը և հանուն Ամուլսարի պայքարողներին: 4. Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցներից մեկում ջերմեռանդ պաշտպանում է Լիդիանի շահերը:

Էսքանը դեռ միայն առերևույթ բաները, բա որ մի քիչ հետաքն նություն արվի, ինչքան բան կարող է ջրի երես դուրս գալ: Ի դեպ, Լիդիանի Մյուս խոշոր կապալառուներից է ML mining-ը, որը պատկանում է ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանին, ով նախկին իշխանությունների արտոնություններն էր վայելում (Այժմ չգիտեմ էդ պաշտոնին է, թե ոչ) Հ.Գ. էս էլ Հաջորդ դեգենեռատը.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *