ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!! Մեր ստուգած բոլոր հաշվիչները, աշխատում էին կրկնակի տարիֆի ռեժիմում, իսկ դուք ստուգե՞լ եք ձերը. Համլետ Աբրահամյան

Համլետ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝

Ուշադրություն !!!!!! Արտակարգ կարևորության փաստ է, որը հար վածում է երկրում էլեկտրաէներգիայի բոլոր սպառողների շահերին։ ԱԱԾ — ն անհապաղ պետք ստուգի այս փաստը ամենայն բծախնդրությամբ։ Բոլոր այն հաշվիչները, որոնք մենք ստուգեցինք, աշխատում էին կրկնակի տարիֆի ռեժիմում! Իսկ Դուք ստուգե՞լ եք.

Լուսանկարում Դուք տեսնում եք սովորական հոսանքի հաշվիչ: Նայեք կանաչ առանձնացված վանդակին: Այդ թվերը նշանակում են, որ այս հաշվիչում 1Կվտ/ժ էներգիան ցույց է տալիս ամեն 3200 իմպուլսից հետո, որը արտահայտում է լուսադիոդը, իսկ այդ իմպուլսները հաշվարկում է մեխանիկական հաշվիչը: Այսինքն ամեն 3200 իմպուլսի դեպքում մենք օգտագործել ենք 1 Կվտ/ժ էներգիա:

Սակայն այս հաշվիչը կարելի է դնել ոչ թե 3200, այլ 1600 իմպուլսի համար, այսինքն երեկու անգամ ավելի արագ: Որպեսզի ստուգեք հաշվիչը պետք չէ նստել նրա կողքին: Հաշվիչի աջից 1-ին սեգմենտը ցույց է տալիս ոչ թե կիլովատները, այլ նրանց հայուրերորդական մասերը: Այդ սեգմենտը բաժանված է հարյուր մասի:

Յուրաքանչյուր 1/100 Կվտ նշվում են ազդանշանով: Անիվը այդ ժամանակ շարժվում է մեկ բաժանումով: Այսինքն մեր հաշվիչը պետք է յուրաքանչյուր 32 իմպուլսից հետո ազդանշան տա: Եթե հաշվիչը նորմալ չէ, ապա այն ազդանշան է տալիս 16 իմպուլսից հետո: Այսինքն մեր գերխնդիրն է ստուգել՝ արդյոք իմպուլսների քանակությունը համապատասխանում է հաշվիչների վրա գրվածի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *