Չինաստանի ցնցող աջակցությունը Հայաստանին․ Միայն տեսեք, թե ինչ է կառուցվելու Հայաստանի Հանրապետությունում
Չինաստանը տասնհին տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում «Խելացի քաղաք» կառուցելու համար տասից տասնհինգ միլիարդ դոլար կներդնի: Համապատասխան համաձայնագիրը օգոստոսի վեցին կնքվել է մի կողմից՝ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի, չինական շինարարական կորպորացիաների, Չինաստանի բանկերի ու մյուս կողմից՝
Հայաստանի «ԱԴԿԱՐՍ» զարգացման ու վերակառուցման գործակալության միջեւ: «Խելացի քաղաքը» նոր սերնդի բնակավայր է, որի բոլոր համակարգերը կառավարվում են նորարարական տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են բնակչության կյանքի ամենաբարձր մակարդակը: Մոտ տասնհինգ հազար բնակչությամբ հայ-չինական քաղաքում
կստեղծվեն համատեղ ընկերություններ, որոնք կզբաղվեն գիտական նորարարություններով, ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ, մասնավորապես՝ արհե ստական ինտելեկտով, «խելացի» գյուղատնտեսության, բժշկության, տուրիզմի, բանկային համակարգի ձեւավորմամբ:
Քաղաքի նախագծման աշխատանքները կսկսվեն երկու հազար քսանմեկ թվա կանին: Ծրագիրն իրականացվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագծի շրջանակում: