Ահա, թե ինչու է փակվել «Երգ երգոց» հաղորդաշարը

Երեկ «Հանրային հեռուստաընկերության» «Երգ երգոց» նախագծի երաժշտական խմբի գեղարվեստական ղեկավար Արթուր Հակոբյանը հայտնել էր սիրված նախագծի փակման վերաբեյալ՝ նշելով. «Երգ Երգոց նվագախմբի տղաները։ Ցավոք այդ նախագիծը փակեցին։ Ափսոս»:

Արթուր Հակոբյանի գրառումից հետո բուռն քննարկումներ սկսվեցին նախագիծը փակելու մասին, եւ այս կապակցությամբ ArmLur.am-ը զրուցել է դերասան Խորեն Լեւոնյանի հետ, ով երկար տարիներ է` ինչ վարում էր հաղորդումը: «Հանրային

հեռուստաընկերության եթերում «Արտակարգ համերգ» նախագծի շրջանականերում «Երգ երգոց» նախագծի փակվելու մասին
հանգամանալից վաղուց խոսել ենք ողջ խմբով։ Եվ չգիտեմ՝ ինչու է այժմ դրա մասին խոսվում։ Իսկ այլ նախագծի մասին խոսելը հիմա, այս ժամանակահատվածում դեռ վաղ է, որովհետև իրավիճակից ելնելով դեռ չգիտենք՝ մեզ ինչ է սպասվում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Խորեն Լեւոնյանը դեռ 1 ամիս առաջ «Հանրային հեռուստաընկերության եթերում «Արտակարգ համերգ» նախագծի շրջանականերում «Երգ երգոց» նախագիծն այլեւս եթեր չհեռարձակվելու մասին ասել էր. «Ուղիղ տասը տարի առաջ ստեղծեցինք այդ հաղորդումը, որի հետ կապված են շատ ջերմ հիշողություններ:

Մենք մեր ստեղծագործական թիմով որոշեցինք, քանի որ այս ամեն ինչը շատ է ձգձգվում մենք էլ չկանք եթերում , այն ինչն ունի սկիզբ, ունի նաեւ իր տրամաբանական ավարտը: Դե այսպես ենք որոշել, հետո չգիտենք, թե ինչպես կլինի»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *