Գուսան Հայկազունն իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
ՈՒժն են հարգում, լավ իմացեք թույլ ժողովուրդներին չեն սիրում… Ոչ մի անգամ այդպիսի հպարտություն չեմ զգացել իմ
կյանքի մեջ, ինչ զգում եմ այսօդ, երբ տեսնում եմ , թե իմ երկրի վարչապետին ինչպես են ընդունում սփյուռքի հայությունը ու հզոր պետությունների ղեկավարները։ Զարմանք եմ ապրում այն քաղաքացիների վրա, որոնք
տեսնելով դա, հպարտանալու տեղը, ուրախանան մեր վարչապետի եւ մեր պետության հաջողություններով ամենավատ, ամենավերջին խոսքերով քննադատում ու քծնում են Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Այնպիսի հայտարարություններ են տեղադրում սոցիալական ցանցերում, որ կարծես դրանց հեղինակները թշնամի այդ պետության քաղաքացիներ են, այլ ոչ հայեր։
Կարող ես նախանձից , չարությունից ելնելով չսիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց չարությամբ լցվել նրա հաջողությունների համար, կստացվի չարոգթյամբ լցվել Հայաստանի Հանրապետության ու Հայ ազգի հաջողությունների համար։ Հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր սիրում են մեր հայրենիքը, ում համար
թանկ է մեր պետության ապագան, թևթիկունք լինենք Նիկոլ Փաշինյանին, այս ծանր ու խառը օրերին, կանգնենք պետության եւ ազգի կողքին՝ հզորացնենք մեր պետությունը։ թևթիկունք դառնանք մենք մեր երկրին, Կյանքից թանկ է հող հայրենին, Թե պահենք մեր անսաստ հոգին, Հասնելու ենք դեռ Մասիսներին։