ՍԱ ՊԵՏՔ Է ԼՍԵԼ.. 92-ամյա տատիկն իր երկու որդիների հետ կատարում է Աշուղ Ջիվանու երգը

Ջիվանին համարվում է հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, ժողովրդական երգիչ։ Ջիվանու երգերը տպագրվել են տարբեր մամուլներում, առանձին ժողովածուների մեջ՝ հաճախ առանց նրա իմացության։ Նրան հայտնիություն է բերել «Արարատ» ամսագրի մեջ լույս տեսած երգերի

շարքը: Մինչև 1880-ական թվականներին նրա երգերը տպագրվել են «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում նույնպես։ Ջիվանու երգերի 1-ին ժողովածուն հրատարակվել է Ալեքսանդրապոլում, որը լույս տեսնելուց հետո շատ արագ վաճառվում է։ Մյուս ժողովածուն ևս տպագրվում է Ալեքսանդրապոլում։ Այստեղ է

հրատարակվում 3-րդ ժողովածուն նույնպես: Հետագայում էլ են հրատարակվել մի քանի ժողովածու։ Որից հետո սկսվում է նրա երգերի տարածումը հայկական միջավայրում՝ Անդրկովկաս ու Հյուսիսային Կովկաս, Արևմտյան Հայաստան ու այլուր։ Նրա երգերի վերջին ժողովածուն լույս է տեսել ՀՀ քաղաք Երևանում 1988 թ.-ին։ Ջիվանու երգերը

թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով։ Նրա հիասքանչ ստեղծագործություններից մեր օրերն է հասել գրեթե ութ հարյուր երգ։ Ունեցել է շատ շրջագայություններ իր խմբով, ներկայանալով ինչպես Հայաստանի հանրապետությունում, այնպես էլ Վրաստանի ու ՌԴ քաղաքներում։ Մասնակցություն է ունեցել նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ Ենթարկվել է հետապն դումների, եղել են

նույնպես, երբ արգելվել են նրա ելույթները, կատարումները, բռնա գրավել են նվագարանը։ Նշենք նաև, որ ՀՀ-ում՝ քաղաք Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց։ Ջիվանու անունով փողոցներ են անվանվել Երևանում, Գյումրիում և այլուր:Եվ ահա, համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ 92 տարեկան տատիկն իր երկու զավակների հետ կատարում է Աշուղ Ջիվանու երգը․ Տեսանյութը կարող եք դիտել ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *