Այսօր՝ օգոստոսի իննին, ողբ երգական ավտով թար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYSN.com-ը:
Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կիլոմետր հատվածում բա խվել են Toyota մակնիշի և MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Վթ արի հետևանքով չորս հոգի տեղում մա հացել են: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի
հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով: Մա հացածներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի վեցերորդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ
խումբը: Վթ արի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը:
Փաստի առթիվ քննչական բաժնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մա հացածների ինքնությունը: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հիամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը: