Սեյան Օհանյանի և Սաշիկի Նարեկի գործով ՆՈՐ ցնցող բացահայտում

Օգոստոսի 10-ին Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակն է լրանում: «Սևրի պայմանագիրը մեր իրավունքների առհավետ հաստատագրումն է, իսկ Թուրքիայի համար մա հավճիռ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ ասելացնելով,

որ այս պայմանագրով Հայաստանն ընդարձակվեց ու իրավունքներ ստացավ, սակայն հարց է՝ երբ կգործադրվի այն: Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին ու հարցին, թե ինչով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության երկրորդ Ու 3-րդ նախագահների ակտիվությունը,

որոնք վերջին շրջանում ներկայացել են հայտարարություններով, Լևոն Շիրինյանը շեշտեց. «Սիամական երկվորյակներ են. նրանց գործողությունների մեջ կա մի տակտիկա՝ ՀՀ-ն պահել պերմանենտ ճն շման տակ, նպատակը ժողովրդին իշխանությունից հիաս թափեցնելն է: Սա

2 շերտ ունի, մեկը «Հյուսիսից» է գալիս, քանի որ այնտեղ չեն կարողանում մարսել Հայաստանի երկիր լինելու փաստը, մյուսը՝ ներքին նախկին գողապետության գործունեությունն է, որ Հայաստան երկիր չլինի: Նրանք սին պատրանք ունեն, թե կգան, փողոց կփակեն և այլն,

միգուցե աղբանոցների դռնե՞ր կցանկանան փակել: Նրանց ուզածը չի լինելու, սակայն դժ վարություններ կլինեն՝ կախված իշխանության գործունեության արդյունավետությունից: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, եթե տղամարդ են, թող փորձեն առանց «ախրանայի» հինգ րոպե քայլել

Մաշտոցի պողոտայով կամ Միշիկը՝ էդ «պադվալի Վաղոն» թող Օպեր գա, թող ժողովրդի մեջ դուրս գա: Առհասարակ կյանքը վերադարձ չունի, դա բացառված է… Ավելի լավ է հանձնվեն, սակայն անգամ տղամարդկություն չունեն գողացածը

վերադարձնեն կամ կոմպրոմիսի գնան, նրանք քաջնազարներ են և ցռ անվերգոներ»: Քաղաքագետի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կողոպուտի թա լանչի համագ ործակցողներ են ու հան ցակիցներ. «Նրանք հայրենիք և սրբություն չունեն»:
Մանրամասն կարող եք դիտել տեսանյութում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *