Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հրաժարվել է Ֆրանցիսկ Սկորինայի շքանշանից, որը տրվում է մարդասիրական ու բարեգործական գործունեության բնագավառում մատուցված հատուկ ծառայությունների համար և որը նրան շնորհել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2014 թ.:
«Այսօր իմ սիրտը ներդաշնակ է բաբախում Բելառուսի Հանրապետության ժողովրդի հետ, որոնք իրավամբ պահանջում են պահպանել տարրական իրավունքներն ու ազատությունները, ներառյալ խաղաղ բողո քների իրավունքը: Հետևաբար, այս իրավիճակում ես ստիպված եմ հրաժարվել այն շքանշանից, որով դուք նախկինում պարգևատրել եք ինձ:
Ես ամաչում եմ կրել այն, որովհետև դա կապված է ձեր կառավարման հետ: Ձեր «սև» ուժը ձեր մեծ թուլությունն է: Մարդիկ ծնվում են, որ իրենց սիրեն, այլ ոչ նվաստացնեն և, առավել ևս, խեղեն: Դուք հավանաբար լսել եք, որ «լացողները մխիթարվում ե՞ն»: Այդպես էլ կլինի », — գրել է Սպիվակովը:
Նա հիշեցրել է, որ շքանշանը նրան շնորհվել է 2014 թ. «մարդասիրական ու բարեգործական գործունեության բնագավառում մատուցված հատուկ ծառայությունների համար», ինչպես նաև մարդու արժանապատվության պաշտպանության ու Բելառուսի քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով:
«Ըստ երևույթին, այդ հասկացությունները այն ժամանակ դեռ մոտ էին ձեզ: Այսօր ես նախկինի պես կիսում եմ այդ արժեքները, սակայն ոչ ձեզ հետ, մի կառավարչի հետ, ով իր ժողովրդի համար ստեղծել է կյանքի պայմաններ, որոնք անհամատեղելի են մարդասիրության ու ժողովրդավարության հետ », — ասել է Սպիվակովը: