ԿԱՐԵՒՈՐ. ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը դիմակների մասով ՆՈՐ որոշում է կայացրել
Նախ հիշեցնենք, որ Այս տարվա սկզբին արդեն իսկ բոլոր երկրներում շատ արագ տարածվեց նոր կորոնավիրուսը, որը դարձավ երկրներում արտակարգ դրություն մտցնելու պատճառը։
Հայաստանում նույնպես արտակարգ դրություն հայտարարվեց և ոչ միայն՝ դիմակի կրելը դարձավ պարտադիր։ Մինչ օրս ՀՀ քաղաքացիները կրում են դիմակ, իսկ ովքեր չեն կրում՝ տուգանվում են։
![]()
Այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր որոշման մասին և նշեց, որ այն շուտով կհրապարակվի։
Նա Մասնավորապես ասել է. «Հանվելու է անձնական ավտոմեքենայի մեջ դիմակ կրելու պահանջը, Բայց պահպանվելու է հանրային տրանսպորտի և տաքսիների մեջ դիմակ կրելու

կանոնները»,- ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: Ըստ Տիգյան Ավինյանի՝ վերանայվելու են բացօթյա որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու կանոնները: Օրինակ՝ բնության գրկում, անտառներում ու նմանատիպ այլ վայրերում: